16:57 02.12.2020
«Հեռանկարում» Արամ Աբրահամյանը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
«Գնահատում եմ, որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ծանր ռազմական, դիվանագիտական պարտություն: Ցավոք, հնարավոր չեղավ ժամանակին կանգնեցնել ռազմական գործողությունները: Երևի սրանում նաև արտահայտվեց Ադրբեջանի ցանկությունն ու հնարավորությունը հասնել ռազմական հաղթանակի:
Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ Թուրքիան այդպիսի մեծ օգնություն ցուցաբերեց, ինչն արդեն ընդունված փաստ է, և որը թույլ տվեց Ադրբեջանին առավելության հասնել մարտի դաշտում:
Մենք գիտենք այն գնահատականների մասին, որ տրվել են ինքնին բանակցությունների փաստին և փոփոխվող իրավիճակին: ՌԴ նախագահը մոտ 10 օր առաջ մանրամասն հարցազրույց տվեց զինադադարի համաձայնագրի ստորագրման հանգամանքների մասին և ես դրան ավելացնելու բան չունեմ: Ես, իհարկե, լիազորված չէի մասնակցել բանակցություններին, բայց կարող եմ ասել, որ ինձ, ինչպես և շատերի համար բացարձակ անսպասելի էր այն փաստը, որ Շուշին այդքան հեշտ հանձնվեց և այն, որ այդ համաձայնագրի արդյունքում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները, այլ նաև հենց Լեռնային Ղարաբաղի, կամ Արցախի Հանրապետության մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այսպիսով, մենք այսօր չենք կարող խոսել այն մասին, ինչ ունեինք մինչև այս հակամարտության սկիզբը, այսինքն՝ Լաչինից բացի, մյուս շրջանների Ադրբեջանին հանձնելու դիմաց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորության քննարկման մասին:
Հիմա ամբողջ հույսը ռուս խաղաղապահ առաքելության վրա է, որի հետ տարածաշրջան խաղաղություն եկավ: Իմ կարծիքով՝ այս պահին սա միակ երաշխիքն է»,- ասել է նա:
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...