Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է ՄԱԱԶԿ ներկայացուցչի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է ՄԱԱԶԿ ներկայացուցչի հետ

18:18 02.12.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի հետ։

«ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։
Հանդիպմանը քննարկվել են գրասենյակի և շրջակա միջավայրի նախարարության համատեղ ծրագրերը։ Տիկին Սիմոնյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից:
«Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելու բնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ԵՓԾ շրջանակներում ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին՝ արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ կբացեն «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի և հմտությունների զարգացման համար՝ ապագայում դեպի շրջանաձև տնտեսությանն անցնելու նպատակով»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
 Ըստ հաղորդագրության՝ Ռոմանոս Պետրոսյանը ընդգծել է, որ հետպատերազմական այս փուլում միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ առավել կարևորում է այն հանգամանքը, որ բոլոր քայլերը համապատասխանեն հետպատերազմական իրականությանը և իրենց արդյունքներով միտված լինեն Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը։
Նախարարն իր պատրաստակամությունն ու վճռականությունն է հայտնել օր առաջ ձեռնամուխ լինելու նախկինում նախանշված և արդեն ընթացիկ ծրագրերի իրականացմանը, օր առաջ ավելի լավ շրջակա միջավայր ունենալուն։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP