Ադրբեջանական կողմն արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը. Տաթևիկ Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

Ադրբեջանական կողմն արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը. Տաթևիկ Հայրապետյան

22:50 02.12.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ.

«Հարգելի գործընկերներ,
Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը: Այդ ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է սոցցանցերում տարածել տեսանյութեր, որտեղ տանջում և նվաստացնում են ազգությամբ հայ գերիներին և պատանդներին:

Այս գործելաոճը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է և պետք է համապատասխան գնահատականի արժանանա:

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ ադրբեջանական կողմը շարունակում է վնաս հասցնել քրիստոնեական ժառանգությանը: Մասնավորապես, Շուշիի եկեղեցիները վանդալիզմի են ենթարկվել: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի մակարդակով շարունակվում է պատմության կեղծումը, երբ հայկական քրիստոնեական եկեղեցիները փորձ է արվում ներկայացնել որպես ալբանական: Սա ևս անթույլատրելի գործելաոճ է:
Հավելեմ նաև, որ Թուրքիայի կողմից օժանդակվող ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր հարկադրված են եղել լքել Արցախի իրենց բնակավայրերը, այս պահի դրությամբ նրանց մի մասն արդեն վերադարձել է, իսկ մյուսները՝ դեռ ոչ, քանի որ վնասված են բնակավայրերը և ինֆրաստրուկտուրաները: Ավելին, նրանց մի մասը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել է իր բնակավայր վերադառնալու հնարավորությունից:

Ամփոփելով նշեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ տարածաշրջանում կան ահաբեկիչներ և ահաբեկչական վտանգը, որը ստեղծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չի վերացել:

Այս բոլոր հարցերը առնչվում են հումանիտար խնդիրների և քաղաքացիական բնակչության անվտանգության հետ, ուստի պետք է պատշաճ ուշադրության արժանանան»»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP