12:05 03.12.2020
Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով։
«Միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների ծավալով, մասնավորապես՝ Սյունիքի մարզի մի փոքր հատվածն է, Գեղարքունիքի մարզն է: Ընդհանուր առմամբ՝ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը», – ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ վնասները հիմնականում փոքր են, միայն մեկ ընտանիքի մասով է վնասը մեծ, այդ դեպքում էլ քննարկվում է ընտանիքին բնակարանով ապահովելու հարցը: Ինչ վերաբերում է շարժական գյուքի վնասի փոխհատուցմանը, ապա այդ մասով գործադիրն առանձին ծրագիր կներկայացնի:
Վարչապետի հարցին պատասխանելով՝ նախարարն ասել է, որ առձեռն գումարը շահառուները կստանան 15-ից 20 օրվա ընթացքում․ վարչապետից հանձնարարական է եղել՝ կազմակերպել դա հնարավորինս արագ:
Աջակցություն ստացողների հասցեների ցանկն այստեղ՝
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը: Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում՝ հավելված 2-ում ներառված տվյալների հետ և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում՝ աջակցության տրամադրման կամ մերժման մասին: Աջակցության տրամադրման մերժման մասին պատասխանում նշվում է մերժման պատճառ(ներ)ը, իսկ աջակցության տրամադրման դեպքում՝ համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում 5 աշխատանքային օրերի ընթացքում: Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
09:33 04.08.2025
Ջուր չի լինի09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...