22:25 03.12.2020
Դեկտեմբերի 3-ին մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 57 անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի երկօրյա նիստը։ Լիագումար նիստերի ընթացքում մասնակիցները քննարկել են 2020 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ի տարածքում առաջացած ճգնաժամերը, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում և Մերձդնեստրում տիրող իրավիճակը, Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունները։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։
Նիստն անցկացվում է Ալբանիայի նախագահությամբ։ ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը պետք է անցկացվեր Տիրանայում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Արցախյան երկրորդ պատերազմին նախ անդրադարձավ ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման իր բացման խոսքում։
«Նախարարների խորհրդի այս հանդիպման ժամանակ չենք կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի պատերազմին, որտեղ բազմաթիվ զոհեր եղան։ Շատ ուրախ եմ, որ պատերազմն ավարտվեց։ Այժմ ժամանակն է կատարել ստանձնած պարտավորությունները։ Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում բանակցային գործընթացը վերսկսելու ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների նախաձեռնություններին։ Պետք է շարունակվեն բովանդակային բանակցությունները՝ հակամարտության համակողմանի, խաղաղ և երկարաժամկետ լուծման համար համաձայնությունների հասնելու նպատակով», – ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։
Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչների ելույթներից հետո խոսքը փոխանցվեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, ում ելույթի մեծ մասը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։
Բայրամովի կարծիքով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնության դրույթների կատարումը Հարավային Կովկասում կապահովի խաղաղություն և կայունություն։ Ադրբեջանի արտգործնախարարը համարում է, որ դրա իրականացման արդյունքում պետք է վերացվեն բոլոր տրանսպորտային խոչընդոտները, և պետք է երաշխավորվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Հայաստանի և Ադրբեջանի միջև և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ցամաքային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Բայրամովն անգամ պնդում է, թե իբր Բաքուն պատրաստ է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար երաշխավորել նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ ունեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։
Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի թեման չշրջանցեց նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի շնորհիվ 3 տասնամյակ հետո խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծվել։
«Այն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Մենք Մինսկի խմբի մյուս անդամներին և հատկապես համանախագահներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքական շարժառիթներով գործողություններից, որոնք կխոչընդոտեն բանակցային կարգավորմանը»,- ասաց Չավուշօղլուն։
Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն, ով 2020 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը, իր ելույթում ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը և մարդկային կյանքերի ողբերգական կորուստը ցույց են տալիս, թե որքան վտանգավոր են չլուծված հակամարտությունները։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթում խստորեն քննադատեց Արևմտյան երկրների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն բարեփոխումների կարիք ունի։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային Լավրովի անդրադարձը հակիրճ էր։
«ԵԱՀԿ-ի տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցության արժանանան անդամ պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը։ Դա ակնկալում ենք նաև Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցում, որին մենք կշարունակենք ամեն կերպ սատարել։ Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև համագործակցությունը», – նշեց Լավրովը։
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին անդրադարձան ելույթ ունեցող գրեթե բոլոր արտգործնախարարները։ Նրանք բոլորը ողջունում էին եռակողմ համաձայնագրի ստորագրումը և ռազմական գործողությունների դադարեցումը։
09:47 04.08.2025
ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին09:40 04.08.2025
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al MayadeenՄիջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...