13:42 04.12.2020
Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է էլ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող հարցեր:
Դեսպան Թրեյսին ասել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի փոխադարձ բարեկեցության առավել մեծ հնարավորություններ։
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ և այս համատեքստում կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի աջակցությունը և դրա հետագա ընդլայնումը: Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։
Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերի մասին քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգները օգտակար լինել այս ջանքերում։
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...
10:43 04.08.2025
Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներինՋեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...