Բագրատաշենի անցակետն անցել է բնականոն աշխատանքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.12 oC

Բագրատաշենի անցակետն անցել է բնականոն աշխատանքի

16:41 04.12.2020

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքն անցակետով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետ Գեղամ Վանունու խոսքերով՝ մաքսակետում 24 ժամյա ռեժիմով պատշաճ մակարդակով իրականացվում են գործառույթները՝ սահմանը հատողներին մատուցելով որակյալ մաքսային  սպասարկում. «Աշխատանքային բնականոն ռեժիմի անցած մաքսակետում օր օրի ավելանում է բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը: Դեկտեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսակետով սահմանն արդեն հատել է շուրջ 1700 բեռնատար: Եթե դեկտեմբերի 1-ին այդ թիվը կազմել է 410, ապա դեկտեմբերի 3-ի ընթացքում սահմանը հատել է շուրջ 700 բեռնատար»: Գեղամ Վանունին վստահեցնում է, որ մաքսակետն ամբողջությամբ համալրված է անհրաժեշտ աշխատուժով և սարքավորումներով, որպեսզի սպասարկումը լինի հնարավորինս արագ ու հարմարավետ և սահմանը հատողները կարողանան կարճ ժամանակում իրականացնել մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը:

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին, ռազմական դրության պայմաններում,  Պետական եկամուտների կոմիտեն, անվտանգությունից ելնելով՝ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար հորդորել էր Բագրատաշենի անցակետի փոխարեն ընտրել Բավրայի մաքսակետը:

Ի դեպ, դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

10:59 04.08.2025

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

BACK_TO_TOP