17:28 04.12.2020
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սայաթ-Նովայի պողոտայի օծանելիքի խանութ-սրահներից մեկը թալանել են։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ ժամը 05։47-ին մի քանի հոգի կոտրել են խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս ու հափշտակել շուրջ 13 միլիոն դրամի օծանելիք։
Իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ կատարողների ինքնության, հետո նաև գտնվելու վայրի վերաբերյալ։
Ահազանգից ժամեր անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Գոգոլի փողոցում հայտնաբերեցին կասկածյալի մեքենան: Մեքենային փակցված էր գողացված համարանիշ, իսկ տարբերանշանը ծածկած էր։
Հանցագործության բացահայտման աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացնում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերյոժա Հովակիմյանը. «Հետապնդում էինք կասկածյալի մեքենան, երբ նա փորձեց մեր տեսադաշտից դուրս գալ՝ անկանոն վարելով մեքենան։ Շարունակեցինք հետապնդել և բակային հատվածներից մեկում նրան վերցրինք շրջափակման մեջ։ Շրջափակման մեջ հայտնվելուց հետո նա հարվածեց մեր մեքենաներից մեկին, իջավ մեքենայից և դիմեց փախուստի։ Մենք շարունակեցինք հետևել կասկածյալին: Սարալանջի փողոցում նա սպառնաց, որ դանակով ինքնավնասում կանի։ Մեզ հաջողվեց ուժի գործադրմամբ վնասազերծել նրան, վերցնել դանակը և ատրճանակը։ Նրան, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կենտրոնական բաժին»։
Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Ոստիկանները նրա մոտից առգրավել են ատրճանակ ու դանակ, իսկ մեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը։
Ոստիկանները շարունակեցին միջոցառումները հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը երեկոյան նրանք լինելու են Զավարյան փողոցում։
«Դարանակալեցինք Զավարյան փողոցում։ Մեր տեսադաշտում հայտնվեցին կասկածյալները։ Փորձեցինք նրանց բերման ենթարկել։ Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը դուրս հանեց գրպանից մարտական նռնակ և սպառնաց, որ կպայթեցնի բոլորիս։ Սկսեցինք բանակցել նշված անձի հետ, ստեղծվեց հարմար պահ և մենք ուժի գործադրմամբ նրա ձեռքից վերցրեցինք նռնակը»,- նշեց ավագ օպերլիազոր Սերյոժա Հովակիմյանը։
Զավարյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 18, 20 և 23-ամյա բնակիչներ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։
Բաժնում պարզվեց նաև, որ բերման ենթարկվածները նույն ընկերության մյուս խանութ-սրահից և այլ տեղերից կատարել են մի շարք գողություններ։
Գողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Երևանի 20-ամյա և 28-ամյա բնակիչները ձերբակալված են։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...
10:43 04.08.2025
Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներինՋեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...