15:44 27.06.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է: Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դատարանը հետազոտել է քրեական գործի ապացույց ռադիոկապի խոսակցություններն ու տեսաձայնագրությունները:
Հետազոտվող ապացույցներից պարզ է դառնում, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին ռադիոկապով շփվել են զինված խմբի անդամներն ու գնդի տարածքը շրջապատած ոստիկանները: Խոսակցություններից մեկն ուշագրավ է. Միայնակ գայլ անունով հայտնի Արայիկ Խանդոյանը խոսում է մեկի հետ, որին անվանում է Մայոր:
«Էդ մեր կրակոցները չեն, էդ ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում»,- ասում է նա:
«Կրկնում եմ՝ մեր ծառայողն է զոհվել ձեր կրակոցից: Զենքերը վայր դրեք՝ կա՛մ հանձնվեք, կա՛մ համարժեք պատասխան կստանաք»,- պատասխանում է ոստիկանության ծառայողը:
«Մայո՛ր, ասում եմ՝ տենց բան չկա, մենք չենք կրակել: Էդ ձեր սնայպերներն են… Քանի պատերը չեք քանդել, ներս չեք մտել, մենք կրակողը չենք: Մայո՛ր, եթե դուք մեր արյանը ծարավ եք, մենք արյան ծարավ չենք, բայց խնդիր չկա։ Բերեք պայմանավորվենք»,- պատասխանում է Խանդոյանը:
Հաջորդ խոսակցությունն Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի միջև է:
«Արե՛գ ջան, ոչ մի կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում: Ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք»:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում երեք ոստիկան է զոհվել. սպանության մեղադրանքներ են առաջադրված խմբի անդամներից Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին:
Ռադիոկապի ձայնագրություններն ուսումնասիրելուց հետո դատարանն անցավ քրեական գործում առկա տեսաձայնագրությունների ուսումնասիրմանը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են գնդի ներսում գտնվողները այրում մի մեքենա:
Ամենայն հավանականությամբ, դա ոստիկանական մեքենա է: Կադրերում երևում է, թե ինչպես են զինված խմբի անդամներից մի քանիսը մեքենայով մոտենում բեռնատար ծառայողական մեքենային, ինչ-որ բան անում բեռնախցիկի հատվածում, հետո հեռանում: Րոպեներ անց բեռնատարը սկսում է ծխալ, այնուհետ՝ այրվել: Հրշեջ մեքենան փորձում է հանգցնել այրվող բեռնատարը: Ամբողջ տեսաձայնագրության ժամանակ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը խոսում էր և ծիծաղում: Դատավոր Մեսրոպ Մակյանը դիտողություն արեց:
«Ուրիշ հայտարարություններ չհնչեցնեք դատարանում»,- ասաց նա Բարսեղյանին:
Հիշեցնենք՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվում է ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի քրեական գործը:
Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբով շենք շինություններ գրավելու, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, պատանդներ պահելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցիչների պահանջներ թելադրելու, ուրիշի սեփականությունը ոչնչացնելու համար:
18:47 31.07.2025
Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են աշխատանքի լավարկմանը միտված հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության երաշխիքներին առնչվող բարեփոխումներին, դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունավետության բարձրացմանը, այդ առումով սպասվելիք փոփոխություններին, վարքագծի կանոնների […] ...
18:35 31.07.2025
Հրդեհի ահազանգ՝ Ջիվանի փողոցումՀուլիսի 31-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
18:22 31.07.2025
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։ Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած […] ...
18:11 31.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...
17:50 31.07.2025
Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգաՀայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...