21:39 04.12.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այց է կատարել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ: ՊՈԱԿ-ի վարչական շենքում աշխատանքային առաջին հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ենթակա բոլոր ստորաբաժանումների («Որդան կարմիր» պետական արգելավայր, «Էրեբունի» պետական արգելոց, Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկ, «Զիկատար» պետական արգելավայր) ղեկավարների, ինչպես նաև անտառպարկի աշխատակազմի հետ:
Հետպատերազմյան փուլում անելիքների վերաբերյալ առարկայական քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեություն՝ ավելի արդյունավետ իրականացնելու տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտությունը։
Նախարարն անդրադարձել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքից ազատման հարցին, նշելով որ այդ որոշումն արդյունք էր աշխատանքային կարգապահական և ընթացակարգային մի շարք էական բացթողումների և խախտումների: «Որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու: Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու արդյունավետության բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Պետական հարստություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով, սոցիալական դիրքով ու շահերով: Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգը։
Պատերազմական իրավիճակը և այն աղետը, որի միջով անցանք, բավականին ստվերեցին այն բարեփոխումները, որոնք մեկնարկել էինք, բայց մի բան աներկբա է՝ մեր գերնպատակն օրենքի գերակայության հաստատումն է: Նախևառաջ պետք է մեր գործընկերներն ապահովվեն բարեկեցիկ և արժանավայել աշխատանքային պայմաններով, պատշաճ տեխնիկայով և աշխատանքային համազգեստով ապահովված լինեն: «Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար: Մուտքից սկսած պետք է զգացվի պետության շունչը. պետք է ունենանք խնամված ու բարեկարգ քաղաքային զբոսայգի՝ բարձր որակի ու քաղաքակիրթ սպասարկման ծառայություններով:
Բացառելու և արմատախիլ ենք անելու առկա փնթի վիճակը, որն ուղեկցում է ամեն քայլափոխի. այս տարածքում չի կարող լինել տնտեսվարող, որը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, չունի համապատասխան թույլտվություն և փաստաթղթեր: Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։
Մենք սեղմում ենք յուրաքանչյուր ձեռք, և ճանապարհը շարունակում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կիսում են մեր այս առաջնահերթություններն ու բարեփոխումների մոտեցումները, աշխատում են ազնիվ, շարժվում՝ բացառապես օրենսդրությամբ և առաջնորդվում երկրի ու ժողովրդի բարեկեցության տեսլականով»- հավելել է նախարարը:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...