18:26 05.12.2020
Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը: Նրանց միացել են նաև մտավորականներ:Հանրահավաքը սկսել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, նա առաջարկել է աղոթքով սկսել հանրահավաքը:
«Փրկության շարժում» կոչվող նախաձեռնության հանրահավաքի կազմակերպիչները կարծում են, որ պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Ընդդիմադիր ուժերն առաջարկում են ստեղծել անցումային կառավարություն, որի վարչապետը կլինի Վազգեն Մանուկյանը: Հանրահավաքի անցկացման ընթացքում ԱԱԾ-ում գտնվելու պատճառով հանրահավաքին չի միացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն նրա ուղերձն ընթերցվել է․
-Այս փուլում Արցախը հետ բերել հնարավոր չէ, սակայն նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում նվազագույնի հասցնել ստորագրված փաստաթղթի հնարավոր հետևանքները,- ասված է ուղերձում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նշել է, որ փորձեր են արվելու տարբեր մեթոդներով խուսափել իշխանափոխությունից, օրինակ՝ նշանակել արտահերթ ընտրություններ: Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել չընդունել որևէ տարբերակ: Սաղաթելյանը նշել է, որ իրենց պայքարն իրականություն կդառնա անհնազանդության ակցիաների, զանգվածային ճնշումների միջոցով:
Հանրահավաքը վարողը պարբերաբար հնչեցրել է տարբեր մարզերի, տարբեր համայնքների համայնքապետերի ու ավագանու անուններ, որոնք իրենց տվյալներով պահանջում են գործող իշխանությունների ու վարչապետի հրաժարականը: Այնուհետև նախաձեռնության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում իր ծրագրած քայլերի հաջորդականությունը:
Վազգեն Մանուկյանի ելույթից հետո հայտարարվել է հանրահավաքին հաջորդող երթի երթուղին: Հանրավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով Պռոշյան փողոցով անցնելով հասնել են կառավարական առանձնատուն և վերջնաժամկետ ներկայացրել իշխանափոխության համար: Նրանք հայտարարել են որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա մինչև երեքշաբթի կեսօր, հակառակ դեպքում համապետական անհնազանդության ակցիաներ կկազմակերպեն: Ընդդիմությունը Փաշինյանին նաև անվտանգության երաշխիքներ է խոստացել հրաժարականի դեպքում:
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...