«Ryanair»-ը երբևէ չի հայտնել թռիչքների դադարեցման մասին. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

«Ryanair»-ը երբևէ չի հայտնել թռիչքների դադարեցման մասին. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումը

16:08 07.12.2020

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր «Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այժմ ինչպես «Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանման մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ ինչպես «Ռայանէյր» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ավիաընկերություններ չեն վերսկսել իրենց չվերթները դեպի Հայաստան՝ COVID-19 համավարակով պայմանավորված։

«Ռայանէյր» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։ Սակայն համավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում։

Ավիաընկերության կողմից ձմեռային նավիգացիոն շրջանում թռիչքներ չիրականացնելը բացառապես պայմանավորված է COVID-19 համավարակով։ Նշենք նաև, որ համավարակի երկրորդ ալիքի պատճառով Եվրամիության տարածքում սահմանվեցին մուտքի սահմանափակումներ և խստացումներ բազմաթիվ երկրների քաղաքացիների համար՝ այդ երկրներում համավարակի տարածման ցուցանիշներից ելնելով, ավելին, առանձին երկրների քաղաքացիների համար գործող սահմանափակումները առավել խստացան։

Վերստին հայտնում ենք, որ ավիաընկերությունը երբևէ չի հայտնել դեպի ՀՀ թռիչքների իրականացման դադարեցման մասին և պատրաստ է վերսկսելու թռիչքները դեպի ՀՀ համավարակի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման և դրա հետ կապված գործող սահմանափակումների վերացման պարագայում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

16:06 04.08.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 22 համարի ավտոբուսը, «Nissan»-ը, բեռնատար «KamAZ»-ն ու «GAZ» ավտոցիստեռնը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը, «KamAZ» և «GAZ» բեռնատարներն ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում […] ...

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

16:00 04.08.2025

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

BACK_TO_TOP