Իշխանության փոխանցումը Թրամփից Բայդենին կլինի խաղաղ. Սպիտակ տան ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Իշխանության փոխանցումը Թրամփից Բայդենին կլինի խաղաղ. Սպիտակ տան ներկայացուցիչ

13:36 08.12.2020

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իշխանությունը խաղաղ կփոխանցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական հարցերով խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն, փոխանցել է TASS լրատվականը:

Կադլոուն նաև նշել է, որ չի կարող կանխատեսել՝ ինչ է անելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ», որը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 20-ին:

«Ամեն ինչ կախված է Թրամփի որոշումից»,- նշել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ գործող նախագահ Թրամփը նախատեսում է հունվարի 20-ին ուղղաթիռով լքել Սպիտակ տունը, իսկ հետո նախագահական ինքնաթիռով թռչել Ֆլորիդա՝ դրանով իսկ շրջանցելով մայրաքաղաքի բոլոր պաշտոնական արարողությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զուրաբիշվիլին կոչ է արել Մակրոնին գնալ Թբիլիսի՝ բողոքի ցույցերի ֆոնին

13:14 19.05.2024

Զուրաբիշվիլին կոչ է արել Մակրոնին գնալ Թբիլիսի՝ բողոքի ցույցերի ֆոնին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին այցելել Թբիլիսի նախքան նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ այս աշնանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Թող գան այստեղ», – ասել է Զուրաբիշվիլին La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և […] ...

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

12:15 19.05.2024

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։ «Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և […] ...

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

11:41 19.05.2024

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարից հյուսիս գտնվող տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Գազայից արևելք գտնվող բնակելի թաղամասին հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Բացի այդ, իսրայելական հրետանին գնդակոծում է Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան և կենտրոնական մի քանի շրջաններ: ...

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

23:59 18.05.2024

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը, ավարտել է իր առաքելությունը, որի ընթացքում առաջին անգամ հատել է հասարակածն ու մտել Հարավային կիսագնդի ջրերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ «Շահիդ Մահդավին առաքելություն է իրականացրել Հնդկական օվկիանոսում 39 օր շարունակ»,-հրամանատարի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim […] ...

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

23:52 18.05.2024

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակիչների գրեթե կեսը ստիպված են եղել լքել իրենց տները մայիսին այնտեղ իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Ռաֆահի 800,000 բնակիչների գրեթե կեսը կրկին շարժման մեջ է, քանի որ մայիսի 6-ին իսրայելական ուժերը այդ […] ...

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

23:34 18.05.2024

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

BACK_TO_TOP