15:04 08.12.2020
ՀՀ ԱԳՆ-ը հրապարակել է ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին։
«Հարգելի՛ նախագահող
Ձերդ գերազանցություններ
Տիկնայք և պարոնայք
Թույլ տվեք սկսել իմ ելույթը՝ սրտանց շնորհավորանքներ հղելով Վիետնամի կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևոր միջազգային համաժողովը հյուրընկալելու համար։
Այս տարի լրանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325-րդ ուղենշային բանաձևի ընդունման 20-ամյակը, որը խթան հանդիսացավ խաղաղության ձևավորման, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման համատեքստում կանանց քաղաքական մասնակցության և տնտեսական հզորացման համար։
Մենք խորապես համոզված ենք, որ կանայք մեծ դերակատարում ունեն խաղաղությանն ուղղված փոփոխությունների առաջնորդման գործում, և անվտանգությանն ուղղված ջանքերն ավելի հաստատուն կարող են լինել, եթե կանայք որպես հավասար գործընկերներ ներգրավվեն հակամարտության կանխարգելման, կարգավորման և վերականգնման, ինչպես նաև կայուն խաղաղության ապահովման գործընթացներում։
Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր հանձնառությունների շարքում ներառել է ՄԱԿ ԱԽ 1325 «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի Գործողությունների ազգային ծրագրի կիրարկումը՝ դիտարկելով այն կարևոր գործիք հակամարտության գոտիներում բնակվող կանանց պաշտպանությունն ապահովելու և խաղաղության ձևավորման, հետ կոնֆլիկտային վերակառուցման և վերականգնման գործընթացներում կանանց ակտիվ մասնակցությունն երաշխավորելու համար։
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի առաջնահերթություններից են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում կանանց ակտիվ դերակատարման երաշխավորումը, ՀՀ կառավարությունը 2019թ․ փետրվարին հաստատեց 2019-2021թթ․ Գործողությունների ազգային ծրագիրը և ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման ժամանակացույցը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի 80-րդ անդամ պետությունը, որն ընդունել էր Գործողությունների ազգային ծրագիր։
Վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան, որը զուգորդվեց Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և Թուրքիայի հովանավորությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, գոյատևման սպառնալիք դարձավ Արցախի 150,000 բնակչության, այդ թվում՝ մեծաթիվ կանանց և երեխաների համար և առաջնային է դարձրեց տուժած բնակչության պաշտպանության խնդիրը։
ԿՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում Ադրբեջանի կողմից սանձազերծված անօրինական, չտարբերակող և անհամաչափ ռազմական գործողությունները և հրետակոծությունը ծանր հարված են հասցրել տարածաշրջանի կենսական քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ներառյալ ծննդատունը և առողջապահական այլ հիմնարկներ։
Հազարավոր տեղահանված ընտանիքներ բախվել են սննդի, ջրի սակավության և առողջապահական խնդիրների։ Այսօր առկա է անհրաժեշտություն՝ իրականացնելու անհատական սոցիալ-տնտեսական և վերականգնողական ծրագրեր, այդ թվում սոցիալ-հոգեբանական վերականգնում՝ հակամարտության ազդեցությանը ենթարկված բնակավայրերում բնակվող և հարկադրաբար Հայաստան տեղափոխված կանանց և աղջիկների համար։
Հայաստանը՝ որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի և իրավունքների՝ հավասար, առանց խտրականության և ոչ ընտրովի իրացման վճռական աջակից, ընդգծում է, որ հումանիտար արձագանքի համատեքստում՝ ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցում այս սկզբունքի կիրարկումն առանցքային է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժել է ռազմական գործողություններից և միջազգային կազմակերպությունների ներկայության ու անմիջական ներգրավվածության ապահովման վարանումն անընդունելի է։ Արցախահայերի սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ երաշխավորելու բնականոն կյանքի արագ վերականգնումը։
Հարգելի՛ նախագահող
Հայաստանը շարունակում է մեծ պատասխանատվություն կրել՝ կանանց իրավունքների հարգման և պաշտպանության երաշխավորման հարցում, և կյանքի է կոչում այս պատասխանատվությունը՝ երաշխավորելով կանանց իրավունքներին վերաբերող միջազգային հիմնարար փաստաթղթերի իրականացումը, այդ թվում՝ Կանանց նկատմամբ բոլոր ձևերի խտրականության վերացման ՄԱԿ-ի կոնվենցիան, Պեկինի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը, 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի գլոբալ նպատակները և այլ առանցքային փաստաթղթեր։ Վերոնշյալ փաստաթղթերը հիմք են ծառայում կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերում տարբեր ազգային ռազմավարությունների ձևավորման համար»,- նշել է նա։
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...