ՊՆ հայտարարությունը՝ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

ՊՆ հայտարարությունը՝ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ

17:16 08.12.2020

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվել և ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում է երեք ամիս, իսկ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի: Oրենքի գործողությունը տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների և մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած այլ անձանց սոցիալական երաշխիքների շրջանակը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած գտնվելու վայրն անհայտ զինծառայողների զբաղեցրած պաշտոններում այլ զինծառայողների նշանակելու հնարավորության նպատակով կադրային գործընթացը հստակեցնելու նկատառումներից ելնելով՝ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաման, որի համաձայն, գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողները, որոնց վերաբերյալ առկա չեն տվյալներ դասալքություն կատարելու կամ ակնհայտ զոհված լինելու մասին, համարվում են գերության մեջ գտնվող, այդ հիմքով ազատվում զինվորական պաշտոնից և թողնվում կադրերի տրամադրության տակ:

Միաժամանակ, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը չէր նախատեսում գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանելու մասին դրույթ, ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մշակված համապատասխան օրենքի նախագծով նախատեսվել է այդ իրավունքը, օրենքի նախագիծը հրատապ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կատարված կարգավորումների համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ՝ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ:

Ի կատարումն վերը նշված օրենքի պահանջների՝ ՀՀ պաշտպանության նախարարի 07.12.2020թ. N 1169-Լ հրամանով սահմանվել է գերության մեջ գտնվող զինծառայողի համար պահպանված պաշտոնային դրույքաչափը վճարելու կարգը, որով կանոնակարգվում են գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների (տվյալ պարագայում խոսքը վերաբերում է նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին) վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը զինծառայողի ընտանիքին վճարելու հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:

ՀՀ պաշտպանության նախարարի 07.12.2020թ. N 1169-Լ հրամանը հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP