11:56 09.12.2020
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» համայնք նոր ծրագրի մասին, որը մշակվել է «Ավրորայի» մարդասիրական ու գործընկերային համայնքի եւ դրա ազդեցության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: «Ավրորա» համայնքը կմիավորի եւ կաջակցի անձնազոհ անհատներին ամբողջ աշխարհից, որոնք թեժ կետերում զբաղված են կենսական նշանակության
գործունեությամբ:
Մինչեւ ծրագրի մեկնարկն ստեղծվել է մանրամասն հարցաշար «Ավրորա» համայնքի պոտենցիալ անդամների համար, որպեսզի հստակ լիներ, որ նրանք լիովին համապատասխանում են նախագծի պահանջներին: «Ավրորան» մտադիր է ակտիվորեն աջակցել համայնքի անդամներին՝ կապ ստեղծելով նրանց միջեւ՝ ըստ գործունեության ոլորտի, խրախուսելով գիտելիքի փոխանակումը, ինչպես նաեւ առաջ մղելով նրանց գործունեությունն իր իսկ հարթակներով:
Այս նոր նախագիծը կակտիվացնի նաեւ նախաձեռնության կապերը համաշխարհային մարդասերների հետ՝ ներգրավելու փորձագետների, բանախոսների եւ հետաքրքրված մարդկանց, որոնք ակտիվորեն մասնակցում են նախաձեռնության բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ Aurora Dialogues քննարկումներին եւ Արցախի մարդասիրական օգնության նախաձեռնությանը, ինչպես նաեւ համաշխարհային ավելի ընդարձակ ծրագրի, որի միջոցով տարածաշրջան են հրավիրվում մարդասիրության ոլորտի առաջատարները:
«Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է անձնվեր մարդասերների այս հիանալի ցանցը, որոնցից յուրաքանչյուրն իր աշխատանքով շոշափելի փոփոխություն է բերում: Մարդ, որի աշխատանքը մեծապես շահել է «Ավրորայի» աջակցությունից, ես ավելի քան որգեւորված եմ այս նոր՝ «Ավրորա» համայնք նախագծով, որը կմիավորի եւ կքաջալերի նույն նպատակին ծառայող մարդկանց՝ օգնելով նրանց առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը»,- ասաց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի ղեկավար եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, որը վերափոխում է այս փորձառությունը համաշխարհային շարժման: Մեկնարկելով Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օրը՝ «Ավրորա» համայնք նախագծի հիմնական նպատակն է խթան դառնալ փոփոխությունների համար եւ առցանց խմբերի, գործընկերների եւ փորձագետների կողմից իրականացվող դասընթացների,
համապատասխան բովանդակության, Aurora Dialogues քննարկումներում եւ «Ավրորայի» այլ նախաձեռնություններում ներգրավելու միջոցով զորակցել նրանց, ինչպես նաեւ առաջ մղել նրանց մարդասիրական աշխատանքն «Ավրորայի» մեդիա հարթակներով:
««Ավրորա» համայնք ծրագրի շնորհիվ ինձ նման ակտիվիստները հնարավորություն կունենան համաշխարհային մակարդակով շփվելու փորձագետների եւ մերօրյա հերոսների՝ համախոհների լայն շրջանակի հետ, սովորելու, կիսվելու եւ փոխանակվելու գիտելիքով ու տեղեկատվությամբ: Ես անհամբեր սպասում եմ, որ այն ավելի կայուն կերպով կամրապնդի եւ կխթանի իմ աշխատանքը՝ զորացնելու կանանց եւ երիտասարդներին»,- նկատեց Վարքի եւ գիտելիքի փոխակերպման ասոցիացիայի (ABKT) գործադիր տնօրեն եւ «Ավրորա» համայնքի անդամ Շադ Բեգումը:
«Ավրորա» համայնք նախագիծը հնարավորություն կտա հինգ տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շուրջ համախմբված մարդասերներին ավելի ակտիվ համագործակցել, համատեղ լուծումներ գտնել այն խնդիրներին, որոնց նրանք առնչվում են առօրյայում՝ գենդերային հավասարությունից եւ մարդու իրավունքների ոտնահարումից մինչեւ որակյալ կրթություն, երեխաների պաշտպանություն, խաղաղություն եւ արդարություն:
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:54 04.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...