«Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

«Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին

18:10 09.12.2020

Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին: 2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի մշակութային ու հոգևոր հարստությանը: Իր այցի արդյունքում լույս ընծայված ձայնասկավառակը նա անվանել է «The Island of Christianity․ Armenia and Artsakh» («Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ»):

Ձայնասկավառակում ներառված են Վանգելիսի և «Քուին» խմբից Բրայան Մեյի աշխատանքները: Այն սահմանափակ քանակությամբ հրապարակվել էր 2014-ին:

2013 և 2014 թթ. Մոնսերատ Կաբալյեն այցելել է աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ: Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Այցի ժամանակ երգչուհին ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում ու ձայնագրել մի քանի երգ, որոնց թվում՝ մի քանիսը հայերեն: Կաբալյեն տպավորվել էր Հայաստանում և Արցախում տեսածով, հատկապես հնագույն քրիստոնեական հուշարձաններով, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը (Հայաստան, 385 թ.) և Ամարասը (Արցախ, 338 թ.):

«Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձանից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով ուղնուծուծով քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ալբոմի թողարկման ժամանակ ասել էր երգչուհին:

Ձայնասկավառակի էքսկլյուզիվ հրատարակությունը, որը ներառում էր CD, DVD և blue-ray, թողարկվել և ներկայացվել էր Փարիզում 2013-ի դեկտեմբերին: Միջոցառմանը ներկա Շառլ Ազնավուրը նշել էր. «Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջև»: Ալբոմը պարունակում է 10 երգ և տեսանյութ, որոնց մշակման աշխատանքներին մասնակցել են Վանգելիսը, «Քուին» խմբից Բրայան Մեյը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ երաժշտության նվագախումբը, Մոնսերատ Մարտին:

Հայկական երգերից Կոմիտասի «Կռունկն» ու «Չինար ես» երգերը նույնպես տեղ էին գտել ձայներիզում: Այդ երգերը գործիքավորել է Ջոն Մետկեֆը, կատարում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ձայնագրվել է Լոնդոնի «Abbey Road Studios» ստուդիայում: Ալբոմն ընդգրկում է նաև Վանգելիսի նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ Մոնսերատ Կաբալյեի համար և կոչվում է «La Habanera»:

Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել էր Վանգելիսի ևս մեկ երգ՝ «Like a Dream»՝ որպես հայկական Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում: (Դադիվանքը համարվել է հայկական Վերածննդի մարգարիտներից, որը դեռ մ.թ. I դարում հանդիսացել է քրիստոնեական սրբավայր):

Ալբոմը ևս մեկ շատ կարևոր բնութագիր ունի. «Քուին» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց՝ ալբոմի շնորհիվ, Մոնսերատ Կաբալյեն «Քուին» խմբից Բրայան Մեյի հետ ձայնագրեց «Is This the World We Created?» («Արդյո՞ք սա այն աշխարհն է, որը մենք ստեղծել ենք») երգը: Երգի գործիքավորողն ու պրոդյուսերը Բրայան Մեյն էր. տեսանյութը պատմում է հրեաների, հայերի եղեռնի և մարդկության դեմ իրականացված այլ ոճրագործությունների մասին:

Հայկական դուդուկի կախարդական հնչյուններն առկա են «Կռունկ», «Չինար ես» և «La Habanera» երգերում: Կաբալյեն և Վանգելիսը եղել են այդ հին հայկական երաժշտական գործիքի սիրահարներ:

Հավելենք, որ Մոնսերատ Կաբալյեն աշխարհի ամենասիրված և հանրահայտ օպերային երգչուհիներից է: Նա նաև հանդես է եկել բազմաթիվ ոչ դասական երաժշտական ժանրերում, որոնցից ամենափայլունը Ֆրեդի Մերկուրիի հետ հայտնի «Բարսելոնա» դուետն է:

Համաշխարհային ճանաչման շնորհիվ նա ստացել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպանի, հետագայում նաև Բարի կամքի և Աշխարհում խաղաղության դեսպանի կոչումները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

BACK_TO_TOP