Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներն ամսական 300 000 դրամի չափով աջակցություն կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներն ամսական 300 000 դրամի չափով աջակցություն կստանան

12:12 10.12.2020

ՀՀ կառավարության՝ այսօրվա ընդունած որոշումներից մեկն էլ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին էր:

«Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է դարձել զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու արդյունքում», – ասված է նախագծում:

Ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այն այսպիսին է.

  1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին (այսուհետ՝ շահառու)։
  2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր սույն միջոցառման 1–ին կետում նշված զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։
  3. Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից (այսուհետ՝ Նախարարություն) ստացված տվյալները։
  4. Նախարարությունը Հիմնադրամին է տրամադրում սույն միջոցառման 1–ին կետում նշված զինծառայողների տվյալները, ինչպես նաև այդ զինծառայողի ընտանիքի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3–րդ մասում նշված անդամներից մեկի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշի տվյալները կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի տվյալները, հասցեն։
  5. Հիմնադրամը, հիմք ընդունելով Նախարարության տրամադրած տվյալները՝ ամսական պարբերականությամբ կատարում է գումարի վճարումը զինծառայողի՝ սույն միջոցառման 4–րդ կետում նշված անդամին։ Յուրաքանչյուր ամսվա դրամական օգնության գումարը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում, մինչև այդ ամսվա 3–րդ աշխատանքային օրը։
  6. Հիմնադրամն առաջին վճարումը կատարում է սույն միջոցառման 4–րդ կետում նշված տվյալները ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաջին վճարումը ներառում է նաև սույն միջոցառումը հաստատելու ամսվանից մինչև վճարումը կատարելու նախորդ ամիսն ընկած ժամանակահատվածի ամենամսյա դրամական օգնության գումարները։

ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ ՀՀ օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգ է նախատեսել անհայտ կորածի կարգավիճակ տալու համար, այն հաստատվում է դատարանում՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում։

«Ժամկետներն, ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, էդ պրոցեսները մի քանի ամիս տևելու են: Մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի հիմնադրամին, որպեսզի հիմնադրամն այս  ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրամադրի՝ մինչև իրենց կարգավիճակը, հարաբերությունները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կհստակեցվեն: Եթե այդ պրոցեսի արդյունքում պարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն՝ պետք է ստանան սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի, այսինքն՝ կնվազեցվի այն գումարից, որ ի սկզբանե պետք է ստանային: Եթե պարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա կլինի որպես անհատույց աջակցություն: Այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները՝ էլի նույն սկզբունքով», – ասել է ՀՀ վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

19:20 04.08.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։   ...

BACK_TO_TOP