20:33 10.12.2020
Մոսկվան Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ամենահեռանկարային ուղղություն է համարում երկաթգծային հաղորդակցության վերականգնումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
Զախարովան ընդգծել է, որ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները, և Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության, քաղաքացիների և բեռների տեղափոխման նպատակով:
«Տնտեսական ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիների կառուցումը երկարատև գործընթաց է, որում հարկավոր է ներգրավել բազմաթիվ պրոֆիլային կառուցներ։ Այդ հարցի հետ կապված գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, որոնք, ինչպես մենք տեղյակ ենք, ձևավորել են հատուկ մեխանիզմներ խնդրի հետկոնֆլիկտային փուլի ընթացքում ծագած հարցերին արձագանքելու համար»,- ասել է Զախարովան:
Զախարովան հավելել է, որ ռուս մասնագետների աջակցությամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Հայաստանի սահմանամերձ շրջանում կատարվել է սահմանային հատվածների, երկաթգծային ենթակառուցվածքների նախնական ուսումնասիրություն։
22:50 04.08.2025
Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համարՀաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...
22:36 04.08.2025
Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դինՕգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...
22:25 04.08.2025
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարըԱյս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...
22:13 04.08.2025
The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...
21:52 04.08.2025
Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղելՕգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...