13:28 19.01.2018
Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը երեկ քննարկվել է Հանրային խորհրդի նիստում: Ըստ հանրային խորհրդի տարածած հաղորդագրության՝ ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկաներին: ՀԽ անդամներից մեկը նշել է, որ բենզինի գնի բարձրացումը ինչ որ տեղ ձեռնտու չէ նաև բենզին ներմուծողներին, քանի որ դա հանգեցնում է բենզինի սպառման ծավալների նվազման և անցման դեպի սեղմված գազի սպառում:
Խոսելով միջազգային շուկայում ապրանքների գների տատանումների մասին՝ Արման Մանասերյանը հայտնել է, որ կարագի գինը միջազգային շուկայում նվազել է, ինչը կամաց-կամաց նկատելի է նաև Հայաստանում: Առաջիկա երկու ամիսներին նվազումն առավել զգալի կլինի:
Անդրադառնալով ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխության հետևանքով մի շարք ապրանքների գների բարձրացմանը՝ Արման Մանասերյանը նշել է, որ դա առավելագույնը կարող է 4 տոկոսով ազդել ներկրվող ապրանքի գնի վրա, ինչը, սակայն, էական ազդեցություն չի ունենում վերջնական գնի ձևավորման վրա: Նա հավելել է, որ ԵՏՄ մաքսատուրքերի ավելացում նկատվում է այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնց արտադրությունը Հայաստանում լավ վիճակում է, կախում չկա դրսի շուկաներից:
Պարզաբանելով Հարկային նոր օրենսգրքից բխող փոփոխությունները՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ օրենսգրքի ընդունումը եկամուտները նվազեցնելու նպատակ չի հետապնդում, և դրա ընդունման հիմքում դրված է մի քանի կարևոր սկզբունքներ՝ տնտեսական աճի խթանումը և պետության ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի ամրությունը: Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում են նաև բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պետության հարկային եկամուտները նվազում են: Հարկային նոր օրենսգիրքը մի շարք ոլորտների վրա (որտեղ օգտագործվում է դիզելային վառելիք) թողնելու է եթե ոչ դրական, ապա գոնե ոչ բացասական ազդեցություն: Խնդիր կա գյուղատնտեսության առումով: Հանրային խորհրդի անդամները կարևորել են ոլորտի վրա հնարավոր հետևանքները չեզոքացնող կամ գոնե մեղմող միջոցառումների իրականացումը:
Ամփոփելով գնաճի պատճառներն ու հետևանքները՝ Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների և բացթողումների: Պետությունն իր վրա պետք է վերցնի կարգավորիչ դեր, տնտեսության վրա ազդելու մեխանիզմներ մշակի: Այդ մեխանիզմները պետք է համահունչ լինեն նաև շուկայական ազատ մրցակցության սկզբունքին և միջազգային պարտավորություններին:
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...
10:25 03.08.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչՏորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...
10:12 03.08.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...