Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական ծրագիրը կավարտվի հաջորդ տարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական ծրագիրը կավարտվի հաջորդ տարի

19:35 11.12.2020

Շիրակի մարզի գյուղերում մեկնարկած բնակարանաշինությունը այս տարի չի ավարտվի: Շինարարությունը աշնանը մեկնարկեց: Մարզի 7 գյուղերում 27 բնակարան է կառուցվում, միայն 4-ի շինարարությունը մինչև տարեվերջ կավարտվի։ Շահառուներն այն ընտանիքներն են, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից և բնակարանաշինություն են պահանջել: Կառավարությունը շինարարության պետական ծրագրերում մինչ այս չկիրառված տարբերակ է ընտրել: Աշխատուժի գումարը և շինանյութը տրամադրում է մրցույթում շահող ճանաչված ընկերությունը, իսկ տունը կառուցելու պարտավորությունը ստանձնում է գյուղացին:

Տների նախագիծը կազմվել է, շինանյութը, բանվորների ու վարպետների աշխատավարձը փոխանցվում է պետական միջոցներից, իսկ տունը կառուցում են գյուղացիների համատեղ ուժերով: Գրեթե բոլոր շահառուներն իրենք են իրենց տունը կառուցում: Հարազատ-բարեկամներով, հարևաններով շինարարական բրիգադներ են կազմել:

Բասեն գյուղում 5 տուն է կառուցվում: Իսկ շահառու ճանաչված ընտանիքները 21-ն են: Նրանցից 16-ը բնակարանի գնման վկայագիր է նախընտրել: Վկայագրերի իրացման ժամկետը նոյեմբերի 1-ն էր: Բասենում 3 ընտանիք վերադարձրել է վկայագրերը:

«Նրանցից 3-ը չի օգտվել ծրագրից տարբեր պատճառներով՝ փաստաթղթային խնդիրներ են եղել, նաև վթարային դարձած տները չեն համաձայնում ապամոնտաժել: Գյուղացիներն ուզում են դրանք պահել որպես օժանդակ կառույցներ, բայց ծրագրի պահանջն է, որ պետք է ապամոնտաժեն: Մեր գյուղում շահառու ճանաչվելու համար ընդհանուր 37 ընտանիք է դիմել: Այդ 37 ընտանիքներից որոշները փաստաթղթերի պատճառով չեն հասցրել ընդգրկվել ծրագրում: Կան մարդիկ, որ ընդհանրապես չեն հետաքրքրվել, բայց ապրում են վթարային տներում: Վերջին տվյալներով՝ Բասեն գյուղում դեռ 17 ընտանիք տնակներում է բնակվում»,- Shantnews-ին ասել է Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:

Շիրակի մարզում 3600 ժամանակավոր կացարան կա, որոնց մի մասը բնակեցված չէ: Սա վերջին հաշվառման արդյունքն է, որով առանձնացվել են բնակեցված, չբնակեցված, երբևէ չփոխհատուցված կամ էլ բնակարան ստացած ու էլի տնակ վերադարձած ընտանիքները: Ժամանակավոր կացարաններում ապրողների փոխհատուցման տարբերակներն ու ժամանակացույցը կառավարությունը քննարկելու է հաջորդ տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP