15:10 19.01.2018
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդես է եկել ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքին նվիրված ելույթով: Խորհրդարանի ամբիոնից խոսելով Դինքի սպանության 11-րդ տարվա առիթով՝ Փայլանը նշել է, որ թուրքական պետությունը մինչև այժմ ոչինչ չի արել պարզելու սպանության իրական պատվիրատուներին և կանխելու երկրում նմանատիպ հանցանքները:
«Թուրքիայի Մեծ ազգային ժողովը պետք է ուսումնասիրի Դինքի սպանության ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները և կամք դրսևորի նման սպանությունները կանխելու համար»,- հայտարարել է Փայլանը՝ նշելով, որ Հրանտ Դինքը մեծ ջանքեր էր գործադրել Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար, սակայն ազգայնականները նրան դա թույլ չտվեցին՝ սպանելով սեփական խմբագրության դիմաց:
Փայլանի խոսքով՝ Դինքը ազգայնականների թիրախում է հայտնվել հատկապես այն պատճառով, որ հոդված էր հրապարակել Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի մասին, որը իրականում Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբ երեխա է եղել:
«2005 թվականին էլ Հրանտ Դինքի դեմ 301-րդ հոդվածով թուրք ազգին վիրավորելու մեղադրանքով դատ սկսվեց։ Դինքի սպանությունից անցել է 11 տարի: Այդքան ժամանակ շատ բան չի փոխվել: Ես կոչ եմ անում, որ խորհրդարանը ուսումնասիրի Դինքի սպանությունից հետո տեղի ունեցող զարգացումները և, ի վերջո, կամք դրսևորի։ Պահանջում եմ, որ խորհրդարանը վերջապես օբյեկտիվ ուսումնասիրություններ սկսի Դինքի սպանության թեմայով»,- ելույթում ասել է Կարո Փայլանը՝ իր խոսքն ավարտելով հայերեն նախադասությամբ.
«Աստված հոգին լուսավորի»:
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...