Հայաստանում ներառական կրթությունը չի հասել պատշաճ մակարդակի. Անահիտ Բախշյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Հայաստանում ներառական կրթությունը չի հասել պատշաճ մակարդակի. Անահիտ Բախշյան

16:53 19.01.2018

«Հանրակրթության մասին» օրենքում 2014 թվականին կատարված փոփոխություններով սահմանվել է, որ Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Սա նշանակում է, որ բոլոր երեխաները, անկախ նրանց անհատական հատուկ կարիքներից, սովորելու են նույն դպրոցներում։ Հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ, սակայն, աշխատելու են նաև մանկավարժ-հոգեբաններ։

Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ սա հեղափոխական որոշում էր Հայաստանի համար, սակայն այստեղ ներառական կրթությունը դեռ չի կարողանում հասնել պատշաճ մակարդակի։

Բախշյանի խոսքով՝ դա արվում է նաև վերապատրաստման ծրագրերի խափանման, ֆինանսավորման մեքենայությունների միջոցով։ Որոշվել է վերապատրաստում իրականացնել Երևանի ու Արմավիրի դպրոցների մասնագետների համար, այնինչ նրանք գոնե նվազագույն փորձ արդեն ունեն այս ոլորտում։

Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մասնագետների հաստիքները նախատեսված են, ուսուցչի օգնականների պարտականություններն արդեն հայտնի են։ Նրանք պետք է ուսումնասիրեն յուրաքանչյուր երեխայի կարողությունները և առանձին ուսումնական պլաններ կազմեն։

Ներառական կրթության ոլորտի կայացման խոչընդոտներից մեկն էլ ֆինանսավորման խնդիրն է։ Ֆինանսավորումը կա, այն նույնիսկ ձեռնտու է դպրոցներին։ Սակայն դա, ըստ Անահիտ Բախշյանի, հանգեցրել էր ֆինանսական մեքենայությունների։

Ներկայում ֆինանսավորումն անհատականացվել է։ Յուրաքանչյուր առանձին դեպքում ուսումնասիրվում են երեխայի հատուկ կարիքները, և ըստ դրա է գնահատվում ֆինանսավորման չափը։

Անահիտ Բախշյանի պնդմամբ՝ տարբեր երեխաների ունեցած կարիքների հիման վրա հաշվող ֆինանսավորման կարգն արդեն պետք է պատրաստ լիներ, սակայն կառավարությունը դեռ հապաղում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

22:38 16.06.2025

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

Հնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

22:25 16.06.2025

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

BACK_TO_TOP