20:07 27.06.2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ կապ չունի փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների հետ: Ըստ հաղորդագրության՝ Երևանում շուրջ 1.5 տարվա աշխատանքի ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը մայրաքաղաքի բնակիչներից պարբերաբար բողոքներ է ստանում հաճախակի ջրանջատումների, փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ձգձգման, քանդված կամ չասֆալտապատված փողոցների մասին: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Ջրաշինարարությունը հասարակության մեջ, որպես կանոն, ասոցացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ու հանիրավի դժգոհություններ առաջացնում վերջինի աշխատանքից: Այս կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
Երեւանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակում շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրագծերի վերակառուցման և բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դրանց հետ չունի որևէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում:
Ընդառաջելով երևանցիների ցանկությանը՝ տեղեկանալ իրենց բնակության վայրում ջրանջատումների պատճառների մասին, ստորև ներկայացվում են մինչև սույն թվականի նոյեմբեր վերոնշյալ ծրագրի աշխատանքների տիրույթում ընդգրկված հասցեները.
Արաբկիր վարչական շրջան՝
Ա.Խաչատրյան փող. 6շ, Սոսե-Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Սոսե 18ա, Կոնդ I փող-ից մինչև Պարոնյան փող., Կիևյան փողոց 7շ, Պռոշյան փող. 3 տնից մինչև 21 հասցեներ, Շիրվանզադե 4, 6 շենքեր, Մամիկոնյանց 3շ, Կոնդ թաղամաս, Վ.Անտառային փ. 1-170 հասցեներ, Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Մաշտոցի փ., Հր. Քոչար փողոցի մայթեզրով Վաղարշյան փ., Դեմիրճյան փ. 27, 29, 31 և 33 շենքեր, Ա.Խաչատրյան 9 շենքից մինչև Խաչատրյան-Գյուլբեկյան փ. խաչմերուկ, Ազատության փողոց, Գյուլբեկյան-Հ.Էմին խաչմերուկ, Հր.Քոչար փողոցի 10 շենք, Կիեւյան-26 շենքի:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝
Լեփսիուս 6 փ., Յաղուբյան փ., Դրո փ., Գոգոլ փ., Ռայնիս փ., Նորաշխարյան փ., Տիգրանյան փ., Կ.Ուլնեցի փ., Դ.Անհաղթ փ., Բաբայան փ., Գործկոմի փ., Ազատության պող., Ազատության նրբ., Ահարոնյան փ., Վ.Վահյան փ., Վ.Վահյան 10:
Երևանի մյուս վարչական շրջանների մասով իրականացվող աշխատանքների հասցեները կներկայացվեն լրացուցիչ»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...