15:33 15.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Ավան թաղամասում գործող դեղատների աշխատակցուհիների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
2020 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 23:50-ին, Ավան թաղամասում գործող դեղատներից մեկի աշխատակցուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել դեղատուն, գնել դեղահաբեր, վճարել գումարը, այնուհետև իրեն հրել-գցելով գետնին, դրամարկղից բացահայտ հափշտակելով 268.000 ՀՀ դրամ՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 4-րդ կետով:
Բացի դրանից՝ 2020թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել նաև մեկ այլ քաղաքացուց այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ անձը Ավան թաղամասում գտնվող դեղատանը հարձակվել է իր քրոջ՝ դեղատան աշխատակցուհու վրա, քարով հարվածել է նրա գլխին, հափշտակել 30.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործերով իրականացվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննվել են անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները, իրականացվել է անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, որի ընթացքում տուժողները՝ դեղատների աշխատակիցները, մատնացույց են արել լուսանկարներում պատկերված նույն անձին:
Որոշում է կայացվել՝ վերոհիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը, որը Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1991թ.: Օրենքով սահմանված կարգով վերջինս հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, և 2020 թ. դեկտեմբերի 10-ին նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:
Պարզվել է նաև, որ երիտասարդն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով հանդիսանում է ամբաստանյալ, ում նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը դեռևս 2019թ. հոկտեմբերին դատարանի կողմից փոխարինվել է գրավով:
Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի 29-ամյա բնակչին ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...