15:39 15.12.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկել են Արմավիրի մարզի «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի որոշ համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքները։ Ներկայումս «Արմավիր» ՋՕԸ-ն միավորում է՝ համանուն, ինչպես նաև «Արաքս» ու «Մերձափնյա» ՋՕԸ-ների սպասարկման տիրույթները։ Այս մասին տեղեկացրին ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից։
Նախատեսվում է կառուցել բաժանարարներ՝ ընդհանուր 21633 մետր երկարությամբ, որոնցով էականորեն կբարելավի 13 համայնքի 8158 ջրօգտագործողների պատկանող՝ 3200,2 հեկտար հողերի ոռոգումը։
Մասնավորապես, նախկին «Արաքս» ՋՕԸ-ի տարածքում վերականգնվող հատվածների երկարությունը կազմում է 4485 մետր։ Փաստացի ոռոգվող 515 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա 347 հեկտար, տնտեսվող ոռոգման ջրի ծավալը կկազմի 2357,7 հազար խորանարդ մետր, կտնտեսվի 56,3 հազ․ Կվտ/ժ էլեկտրաէներգիա։
Նախկին «Արմավիր» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում վերականգնված հատվածների երկարությունը կկազմի 16204 մետր։ Փաստացի ոռոգվող 1255 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա 933,7 հեկտար, տնտեսվող ոռոգման ջուրը 7309,6 հազար խորանարդ մետր է, տնտեսվող էլեկտրաէներգիան կկազմի 637,8 հազ․ Կվտ/ժ։
Մինչ ջրօգտագործողների ընկերությունների խոշորացումը գոյություն ունեցած «Մերձափնյա» ՋՕԸ-ում վերականգնվող հատվածների երկարությունը կկազմի 944 մետր։ Փաստացի ոռոգվող 112 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա 37,5 հա, տնտեսվող ոռոգման ջուրը 256,395 հազար խորանարդ մետր է, տնտեսվող էլեկտրաէներգիան՝ 12,858 հազ․ Կվտ/ժ։
Աշխատանքներն իրականացնելու համար ներդրվել է 544 միլիոն 252 հազար դրամ։ Շահառու են հանդիսանում Արմավիրի մարզի Գետաշեն, Բերքաշատ, Լենուղի, Հացիկ, Խանջյան, Լուկաշին, Մրգաշատ, Նորավան, Նորապատ, Այգավան, Արմավիր, Եղեգնուտ, Արազափ համայնքները, որոնցում աշխատանքների ավարտից հետո սպասվում է գյուղատնտեսության ոլորտի ակտիվացում ։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...