18:16 15.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ կայացել է Հայաստանի 2020 թվականի ձյուդոյի մեծահասակների առաջնությունը. մեդալների համար պայքարել է 68 մարզիկ՝ Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերից, Երևանից ու Արցախից: Ըստ քաշային կարգերի՝ մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ ձյուդոիստները.
Աղջիկներ
48 կգ
1. Մամիկոնյան Մելինե (Բյուրեղավան)
2. Մարտիրոսյան Անի (ՍՁՕՄՊՄԴ)
3. Ամիրյան Արփինե (ՍՁՕՄՊՄԴ)
3. Կիրակոսյան Սյուզաննա (Բյուրեղավան)
+52 կգ
1. Մկրտչյան Աննա (Բյուրեղավան)
2. Գրիգորյան Վարսիկ (ՍՁՕՄՊՄԴ)
ՏՂԱՄԱՐԴԻԿ
60 կգ
1. Իսրայելյան Յուրի (ԵՕՀՊՄՔ)
2. Ներսեսյան Երվանդ (ԵՕՀՊՄՔ)
3. Նիկոյան Մեսրոպ (ԵՕՀՊՄՔ)
3. Հայրապետյան Գասպար (ԵՕՀՊՄՔ)
66 կգ
1. Հովսեփյան Գոռ (Հրազդան)
2. Դարբինյան Ստյոպա (Արմավիր)
3. Թորոսյան Արտակ (ԵՕՀՊՄՔ)
3. Ղալաչյան Արտյոմ (Մալաթիա-Սեբաստիա ՄՊՄԴ)
73 կգ
1. Ավեդիսյան Արսեն (ԵՕՀՊՄՔ)
2. Սարգսյան Մերուժան (ՍՁՕՄՊՄԴ)
3. Աղանյան Վահե (Գյումրի)
3. Ադամյան Արտյոմ (ԵՕՀՊՄՔ)
81 կգ
1. Շատվերյան Բորիս (ՍՁՕՄՊՄԴ)
2. Հակոբյան Սմբատ (ԵՕՀՊՄՔ)
3. Պանչուլազյան Կարեն (Դինամո)
3. Մելիքյան Լեոնիդ (ՍՁՕՄՊՄԴ)
90 կգ
1. Շատվերյան Նարեկ (ՍՁՕՄՊՄԴ)
2. Ավետիսյան Մամիկոն (ՍՁՕՄՊՄԴ)
3. Մկրտչյան Գևորգ (Երևան ՀՄՄ)
3. Խուրշուդյան Նորիկ (Գյումրի)
+ 90 կգ
1. Ավանեսյան Արման (Արցախ)
2. Հարությունյան Դավիթ (Գյումրի)
3. Սարգսյան Արտյոմ (Աբովյան)
3. Մխիթարյան Նարեկ (Լոռու մարզ)
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքերով՝ պատերազմը և կորոնավիրուսի համավարակը չէին կարող բացասաբար չազդել մարզիկների վրա, սակայն ներկա պայմանների համար առաջնության մակարդակից մարզիչը դժգոհ չէ. «Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ընդհանուր առմամբ գոհ եմ առաջնության արդյունքներից: Խնդիրներից մեկն այն էր, որ մեծահասակների առաջնությանն ավելի շատ երիտասարդ ձյուդոիստներ են մասնակցել: Հավաքականը ձևավորվելու է երիտասարդ մարզիկներով, ինչը նշանակում է՝ մեզ ծավալուն աշխատանք է սպասվում նրանց մեծահասակների մրցաշարերի նախապատրաստելու տեսանկյունից»:
Հովհաննես Դավթյանը նաև ընդգծում է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն իրենց մարզաձևում կրկնակի է զգացվել, քանի որ տարվա ընթացքում հավաքականի ուսումնամարզական հավաքները նախատեսված էին արտերկրում և չեն կայացել: Փորձելով հնարավորինս լրացնել բացը՝ դեկտեմբերի 14-ից առաջնության արդյունքներով ձևավորված ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Այն կտևի մինչև դեկտեմբերի 28-ը, իսկ հունվարից հավաքականը կմասնակցի մրցաշարերի:
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...