Հանրային քննարկման է դրվել մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման հայեցակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

Հանրային քննարկման է դրվել մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման հայեցակարգը

17:15 16.12.2020

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Հայեցակարգ), որում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հնարավորությունը, հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրմամբ լուծման ենթակա առանձին խնդիրները, ուրվագծվում են դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախադրյալներ։

Հայեցակարգի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման համակարգի գործունեության արդյունավետության և հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարողականության ցուցանիշի բարձրացման հրատապ անհրաժեշտությամբ, քանի որ 2015-2019 թվականների ընթացքում դիտարկվել է ծառայության ծանրաբեռնվածության աճ՝ 64․3 տոկոսով, իսկ Ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի և փաստացի բռնագանձված գումարի հարաբերակցությունը կազմել է միջինում 11․48 տոկոս։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ամբողջությամբ կամ մասամբ ներդրումը հնարավորություն կտա․

բարձրացնել հարկադիր կատարման ընդհանուր համակարգի, ինչպես նաև առանձին հարկադիր կատարողների գործունեության արդյունավետությունը․
մասնավոր համակարգի առավել բարձր և կայուն եկամտաբերության շնորհիվ ապահովել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի ներգրավումը․
նվազեցնել պետական բյուջեից հարկադիր կատարման պետական համակարգին հատկացվող ռեսուրսները․
կատարողական վարույթում ճկուն մեթոդների կիրառման շնորհիվ էականորեն նվազեցնել պահանջատիրոջ, պարտապանի և պետության՝ ի դեմս հարկադիր կատարողի միջև լարվածությունը և կոնֆլիկտայնությունը, ինչը կհանգեցնի հարկադիր կատարման համակարգի նկատմամբ քաղաքական, տնտեսական և սոցիալական լարվածության նվազմանը․
խթանել պարտապանի կողմից պարտավորությունը կամովին և օպերատիվ կերպով կատարելը, ինչը մի կողմից հնարավորություն կտա հասնել դատական ակտի վերջնական նպատակի իրագործմանը, մյուս կողմից՝ կնվազեցնի քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերին պետության միջամտությունը․
դատական ակտերի հարկադիր կատարման արդյունավետության բարձրացման շնորհիվ հասնելու նաև հասարակության աչքում դատական իշխանության հեղինակության բարձրացմանը։
Հարկ է նշել, որ հարկադիր կատարման մասնավոր համակարգն աշխարհում լայնորեն տարածված է և գործում է, օրինակ, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Նիդեռլանդներում, Սլովենիայում, Սլովակիայում, Մոլդովայում, Էստոնիայում, Լիտվայում, Կոսովոյում, Վրաստանում և մի շարք այլ երկրներում, իսկ հարկադիր կատարման խառը համակարգ է գործում, օրինակ, Բելգիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում։ Ուշագրավ է, որ հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հարցը ներկայումս ակտիվորեն քննարկվում է նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Հայաստանի Հանրապետությունում հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման նախաձեռնությունը ողջունել է և բարեփոխումների իրականացմանն իր գործուն աջակցությունն ունենալու պատրաստակամություն է ստանձնել նաև Դատական կատարողների միջազգային միությունը։

Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրումն ամենևին չի նշանակում հարկադիր կատարման ապահովման հարցում պետության պատասխանատվության բացառում։ Անկախ հարկադիր կատարման գործառույթը մասնավոր սուբյեկտներին վերապահելուց՝ Հայեցակարգով առաջարկվող լուծումների շրջանակում պետությունը շարունակելու է պատասխանատվություն կրել կատարողական վարույթի իրավաչափության և պատշաճության, ինչպես նաև հարկադիր կատարման ընթացքում շահագրգիռ անձանց պատճառված վնասի հատուցման համար։

Հաշվի առնելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի երաշխավորման համատեքստում դատական ակտի կատարման փուլի կարևորագույն նշանակությունը՝ խնդրում ենք շահագրգիռ բոլոր անձանց և մարմիններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայեցակարգի հանրային քննարկմանը և աջակցել Հայեցակարգին առնչվող բոլոր հնարավոր հարցադրումների վերհանմանը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր պատրաստակամությունն է հայտնում Հայեցակարգի հանրային քննարկումն իրականացնել նաև հանդիպումների միջոցով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

09:00 05.08.2025

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...

BACK_TO_TOP