08:40 20.01.2018
Կիևի Օբոլոնսկի դատարանում, որտեղ հեռակա քննվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործը, հնչել են մի քանի մանրամասներ, թե ինչպես է նա 2014 թականի փետրվարին փախել Ռուսաստան: Այդ ամենը պատմել է նրա նախկին թիկնապահ Վիկտոր Ռեզնիչենկոն: Նա հերքել է Յանուկովիչի և իր պաշտպանների հայտարարությունն այն մասին, թե փախուստի ժամանակ նրա ավտոմեքենան գնդակոծել են:
Ըստ Ռեզնիչենկոյի՝ 2014 թվականի փետրվարի 22-ին Յանուկովիչը Խարկովում էր, ուր գնացել էր երեկոյան, որպեսզի մասնակցեր իր կուսակցության համագումարին: Սակայն համագումարը հետաձգվել էր:
«Փետրվարի 22-ի կեսօրին ուղեկցող խմբի հետ ճանապարհվել է դեպի Խարկովի օդանավակայան: Այնտեղ արդեն պատրաստ սպասում էր 2 ուղղաթիռ՝ մեկը Յանուկովիչի և թիկնազորի, մյուսը՝ ընտանիքի անդամների և կրկին թիկնապահներից մի քանի հոգու համար»,- Ռեզնիչենկոյի խոսքերը մեջբերում է Интерфакс գործակալությունը:
Թռիչքից մոտ մեկ ժամ անց Խարկովի օդանավակայանի ավիակարգավորողները հրաման տվեցին օդաչուներին վերադառնալ օդանավակայան: Հրամանը, թիկնապահի պնդմամբ, եղել է Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի կողմից:
Հենց նույն օրը Ռադան Յյանուկովիչին հայտարարել էր «նախագահի պարտականություններից սեփական կամքով հրաժարված» և նշանակել էր նոր ընտրություններ: Յանուկովիչի փախուստից հետո, մինչև Պյոտր Պորոշենկոյի ընտրությունը, երկիրը ղեկավարել է Տուրչինովը:
Սակայն Խարկով վերադառնալու համար ուղղաթիռները վառելիք չունեին և վայրէջք են կատարել Դոնեցկում, պատմել է Ռեզնիչենկովը: Այդ ժամանակ Յանուկովիչը և նրան ուղեկցողները իջել են ուղղաթիռներից, նստել մեքենաները և ուղևորվել Դոնեցկի ինչ-որ «մեծ տուն»:
Այդտեղ եղել են նաև Յանուկովիչի որդին՝ Ալեքսանդրը և գործարար Ռինատ Ահմետովը:
Նույն օրը նախկին նախագահն ուղևորվել է դեպի Ղրիմ, Բերդյանսկի շրջանի մոտ նրանց մոտեցել են 3 Մի 8 ուղղաթիռներ: Դրանց վրա, Ռեզնիչենկովի հավաստմամբ, եղել են կարմիր աստղեր. «Ես կարծում եմ, որ դրանք ռուսական ուղղաթիռներ էին», – ասել է թինկապահը: Ուղղաթիռներով Յանուկովիչը մեկնել էր անհայտ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց վայրէջք են կատարել մի օդանավակայանում, որտեղ դիմավորել են ռուս զինվորականներ:
Փետրվարի 23-ին նույն օդանավակայանից նախկին նախագահը իր խմբով և զինված անհայտ մարդկանց ուղեկցությամբ թռել է ԱՆ-26 զինվորական օդանավով: Այն օդանավակայանում, որտեղ իջել է Ան-26-ը, մոտեցել է «Անապա» գրությամբ տեխնիկական աջակցման անձնակազմ: Այնուհետև կրկին թռիչք դեպի այլ օդանավակայան, որտեղ կրկին ռուսներ են դիմավորել:
«Մենք ժամանեցինք Յալթա, հանգստյան տուն, որն ամենայն հավանականությամբ պատկանում էր ՌԴ-ին: Նույն օրվա երեկոյան ամբողջ խումբը Յալթայից մեկնել է Սևաստոպոլ»,- պատմել է թիկնապահը: Այդտեղ Յանուկովիչն առաջարկել է ուղեկցող խմբին շարունակել իր հետ ճանապարհը կամ մնալ Սևաստոպոլում
Ովքեր մնացել են տեղում, հանձնել են իրենց զենքը և հաջորդ օրը գնացքով վերադարձել Կիև: Գիշերը ժամը 23-ի սահմաններում նախկին նախագահն արդեն առանց թիկնապահ Ռեզնիչենկովի, շարունակել է ճանապարհը:
Հիշեցնենք՝ Ուկրաինայում քրեական գործ է հարուցված նախկին նախագահի դեմ՝ պետական դավաճանության մեղադրանքով: Գործը քննվում է հեռակա, առանց Յանուկովիչի մասնակցության, քանի որ ամբաստանյալը հրաժարվում է վերադառնալ հայրենիք:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...