18:18 18.12.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը Շիրակի մարզում են: Նրանք հանդիպում են անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ:
Հիշեցնենք, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերից զորակոչված պահեստազորայինները, ըստ հարազատների, գերեվարվել են օրեր առաջ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում: Նրանց գերեվարված լինելու մասին հարազատները տեղեկություններ են ստացել ադրբեջանցի օգտատերերի՝ համացանցում տարածած տեսանյութերից: Մի քանի օր է՝ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու պահանջով հարազատները բողոքի ակցիաներ են իրականացնում Շիրակի մարզում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր սկսվել է գերեվարված կամ շրջափակման մեջ գտնվող կամավորականների անձնական տվյալների հավաքագրման ու պատկան կառույցներին փոխանցման գործընթացը։ Արման Թաթոյանը նշել է, որ Շիրակի մարզի գերեվարված կամ շրջափակման մեջ գտնվողների հարցն այսօր քննարկել է Կարմիր խաչի ներկայացուցչի հետ:
«Ես այսօր ընդունել եմ Կարմիր խաչի նորանշանակ ղեկավարին: Հանդիպել ենք, քննարկել նաև այս հարցերը՝ կապված մեր տղաների հետ, որի համար մենք հիմա այստեղ ենք և դրա հետ կապված նույնպես աշխատանք ունենք: Հիմա ամենակարևորն այն է, որ փաստաթղթային ձևակերպումները անենք: ՄԻՊ-ն իրականացնում է հավաքագրում տարբեր աղբյուրներից: Թվային տվյալների համար կա կոնկրետ պատասխանատու մարմին, ու առհասարակ այս երկրում կան պատասխանատու մարմիններ: Ամեն մեկն ունի իր գործը, և այդ մարմիններից յուրաքանչյուրը պարտավոր է իր գործը կատարել այնպես, որպեսզի նման հարցեր չառաջանան: Չնայած դրան՝ մենք առավելագույն հնարավորություններով աշխատում ենք»,- ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...