15:46 22.12.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՀ ՄԻՊ-ը ԱՀ Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմումը:
«Նշեմ, որ շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ մեկշաբաթյա ժամկետում չեմ ներկայացրել երկրորդ դիմումս և Ազգային ժողովի նախագահը հանդես չի եկել հայտարարությամբ:
Հրաժարականս պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով, որին համաձայնվել եմ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Թեև շատ դժվար որոշում էր, քանի որ քաջ գիտակցում եմ Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը հատկապես այս ժամանակաշրջանում, սակայն, կարծում եմ, նոր պաշտոնում կարող եմ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին՝ անմիջական կերպով մասնակցելով առկա ճգնաժամի հաղթահարման ջանքերին:
Իմ որոշման մանրամասն հիմքերը, գործունեությանս հակիրճ ամփոփումը և առկա իրավիճակի վերաբերյալ դիտարկումներս կներկայացնեմ ասուլիսով, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsmanի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով: Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն:
Այս պատասխանատու դիրքը թողնում եմ պարզ ճակատով ու մաքուր խղճով, քանի որ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում ներդրել եմ իմ աշխատանքային ու անձնական առավելագույն ներուժը մարդու իրավունքների պաշտպանության և պետության ամրացման գործում: Չկա որևէ դրվագ, որում ես դավաճանած կլինեմ իմ արժեքներին, սկզբունքներին ու առաքելությանը, սակայն նաև ընդունում եմ թույլ տրված սխալներս ու բացթողումներս: Ես միշտ եղել եմ բաց ու անկեղծ քաղաքացիների հետ, ուղղախոս ու պահանջկոտ՝ պաշտոնյաների հետ և առաջնորդվել եմ ոչ միայն աջակցելու, այլ նաև չվնասելու սկզբունքներով: Ինձ ճանաչող անձինք լավ գիտեն, որ մարդկանց ծառայելն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իմ պարտականությունն է, այլև իմ էությունը:
Մանրամասները՝ ասուլիսում, իսկ այժմ կուզեի երախտագիտությունս հայտնել յուրաքանչյուր անձի ու ինստիտուտի, ում հետ անցել եմ այս պատվաբեր ծառայության ճամփան, ով ամենափոքր չափով նպաստել է իմ պարտականությունների իրականացմանն ու իմ ներուժի իրացմանը:
Այդ շարքում, բնականաբար, մեծագույն շնորհակալությունս ուղղում եմ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մի չերևացող կուռ ու փոքրիկ թիմ, առանց որի սրտացավ աշխատանքի՝ պարզապես ոչինչ չէր ստացվի: Ես աներկբայորեն արձանագրում եմ, որ նրանց շնորհիվ Պաշտպանի հաստատությունը անցել է կայացման նշանակալի ճանապարհ:
Ի լրումն խաղաղ օրերի աշխատանքների՝ չեմ կարող չառանձնացնել այն անձանց, ում հետ միասին անցանք ողջ պատերազմը, ում աշխատանքներն էին դառնում զեկույցներ ու հայտարարություններ, ովքեր քանիցս մազապուրծ փրկվեցին մահվանից իրենց բարոյական ու աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում. նախ, մեր փոքր թիմից Igor Hayrapetyanը ողջ պատերազմի ընթացքում կանգնած էր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, իսկ դեպարտամենտի ղեկավար Arsen Saragyanի, գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար) Gegham G. Stepanyanի, ներգրավված փորձագետ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին թիկունքում կատարում էինք մեր փաստահավաք գործունեությունը և միևնույն ժամանակ տարբեր տիպի աջակցություն ցուցաբերում խնդիրների բախվող անձանց, իսկ աղջիկներն աջակցում էին տեղահանվածներին և մի շարք այլ գործառույթներ կատարում Երևանում: Անշուշտ, շնորհակալ եմ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Arman Tatoyanին ու իր թիմին մեր աննախադեպ համագործակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք լրջագույն արդյունքներ արձանագրել: Շնորհակալ եմ նաև բոլոր անհատական ու ինստիտուցիոնալ աջակիցներին, ինձ վստահող քաղաքացիներին, ովքեր ինձ հետ միասին հավատացել են մեր նպատակներին ու ջանքերին:
Վերջում ասեմ, որ ես թողնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, բայց ոչ երբեք մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը. ես իմ էությունից ու արժեքներից երբեք չեմ հրաժարվելու: Այնպես որ ուր էլ լինեմ, ծառայելու եմ, ընդհանուր առմամբ, նույն նպատակներին և նույն սկզբունքներով՝ ավելի ու ավելի բազմապատկված եռանդով և ավելի հղկված հմտություններով, առավել ևս՝ այս ճակատագրական ժամանակաշրջանում»,- գրել է նա:
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:22 24.06.2025
Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...
19:14 24.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստըՀունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Քննարկվել են՝ – նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, – բենզինի օկտանային թվի փորձաքննության իրականացումը, – էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ստուգաչափման և էլեկտրական մարտկոցների ուտիլիզացման, – ինչպես նաև թեթև արդյունաբերության […] ...
19:06 24.06.2025
«Փյունիկի» մրցակիցը Կանանց ՉԼ–ումԵրևանի «Փյունիկի» կանանց թիմն ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բուլղարական NSA Sofia թիմի հետ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» կանանց թիմի եվրագավաթային մրցակցի անունը հայտնի է դարձել շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում: «Փյունիկն» ընդգրկվել է 3-րդ խմբում և իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: ...
19:00 24.06.2025
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ձեռնարկվող քայլերն ու պլանավորված աշխատանքները, այդ թվում՝ գործողությունների ծրագրի վերջնականացման գործընթացի մանրամասները: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը կարևորել է վիզաների ազատականացման […] ...