14:22 28.06.2018
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներկայանալ ԱԱԾ և հարցաքննվել: Հունիսի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մաշադյանը նշեց, որ համաձայն համապատասխան ծանուցագրի՝ եղել է ԱԱԾ-ում և հարցաքննվել է:
Նա չանդրադարձավ հարցին, թե գործը ինչ փուլում է, որովհետև նախաքննության ընթացքում է:
«Ես չեմ կարող գնահատական տալ՝ իմ պատասխանները հարցաքննության ժամանակ տրված բավարարել են, թե ոչ, ես ունեի որոշակի տեղեկություններ, ինչը վերաբերում է ԱԱԾ կողմից հարուցված քրգործին առնչվող հարցերին՝ ՊԵԿ-ը որևէ կազմակերպության արտոնություն չի տվել, որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկման պայմանավորվածություն ձեռք չի բերել, մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում գործել են երկու և ավելի կազմակերպությունների կողմից»,- ասաց նա:
Մաշադյանը նշեց, որ նախկինում զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը և ի պաշտոնե մասնակցել է այդ քննարկումներին:
Հարցին՝ արդյո՞ք խաղի կանոններ են փոխվել, նա պատասխանեց, որ խաղի կանոններ չեն գործում, ՊԵԿ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքի շրջանակներում, այլ խնդիր է, որ որոշակի ժամանակահատվածում ընտրվում է այս կամ այն ոլորտը կամ բիզնեսի վարքագծի որևէ ուղղություն:
Դիտարկմանը, թե հակառակ իր պնդումներին, որ որևէ սուպերմարկետի արտոնություն չի տրվել, ԱԱԾ-ն ասում է՝ 11 տնտեսվարողի արտոնություն տրվել է, նա պատասխանեց, որ հարկային արտոնությունը ՊԵԿ-ի գործառույթների մեջ չի մտնում, ՊԵԿ-ն իրավասու չէ հարկային արտոնություն տրամադրել:
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հունիսի 4-ին որպես վկա հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...
08:00 01.05.2025
ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժածՄայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...