22:30 22.12.2020
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թեմային և տարածաշրջանային մի շարք հարցերի։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Աքարը նշել է, որ Թուրքիան անելու է հնարավորը, որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ վնաս չունենան։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ այն գործողությունների վրա, որոնք միասին ենք իրականացնում, մասնավորապես ՆԱՏՕ-ի շրջանակում, բացասաբար են ազդելու։ Պետք է ԱՄՆ-ն անհապահաղ հետ կանգնի այս սխալ որոշումից։ Սպասում ենք որոշման շտկմանը»,- ասել է նա։
Անդրադառնալով Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետևանքով թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությանը, պնդել է, որ իրենք միայն ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները։ Աքարի համոզմամբ՝ Հունաստանն է, որ «բացասաբար է ներկայացնում Թուրքիայի իրավունքի փնտրտուքը»։
Նրա խոսքով՝ հարցի լուծման համար ամենաճիշտ ճանապարհն այն է, որ Հունաստանը բանակցի Թուրքիայի հետ’ միաժամանակ ընդգծելով, որ այդ հարցում Թուրքիան ծրագրեր ունի և փորձում է առաջընթաց գրանցել։
Թուրքիայի պաշտպանության նախարարը, դիմելով Հունաստանին, ասել է․ «Դուք առանց Թուրքիայի հետ բանակցելու այլ տեղերում եք լուծում փնտրում։ Այդ վիճակն անլուծելի է։ Մենք լիովին կողմ ենք երկխոսության»։
Այնուհետև Աքարն անդրադառնալով Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հիմնմանը’ ասել է․ «Մեր պատվիրակությունը գտնվում է Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կառուցումից հետո մեր պատվիրակությունը կսկսի այնտեղ աշխատել։ Մեր 30-60 ներկայացուցիչները, ռուսների հետ միասին աշխատելով, անհրաժեշտ ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մշտական ռեժիմ ապահովելու համար»։
Նա հայտնել է, որ համատեղ կենտրոնում Թուրքիայից և Ռուսաստանից մեկական գեներալ է լինելու։
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...