11:27 23.12.2020
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը Վրաստանում սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին, հայտնում է 1tv.ge-ն։
Համակարգող խորհուրդը որոշել է, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմացվի.
Քաղաքային տրանսպորտի սահմանափակումներն ուժի մեջ են Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսում, Բաթումում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում:
Երկրի ողջ տարածքով միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ: Մասնավոր տրանսպորտային միջոցներով տեղաշարժը կրկին կլինի թույլատրելի։
Տոնավաճառները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել՝ կանոնների լիակատար պաշտպանության պայմանով։
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը վերոհիշյալ քաղաքներում կորոնավիրուսի անվտանգության բոլոր կանոնների պահպանման դեպքում առևտրի օբյեկտները կվերսկսեն աշխատանքը.
Բիզնեսի հետ նախնական խորհրդատվության արդյունքում հաշվի են առնված լրացուցիչ կանոնակարգեր. Խանութի աշխատանքային ժամերն են 07:00 – 19:00-ն։
Սպառողների մուտքի առևտրի տարածք կթույլատրվի հոսքի խիստ կառավարմամբ։
Խանութի յուրաքանչյուր 20 մ տարածքի վրա թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ հաճախորդի ներկայություն։
Հաճախորդների հերթերը պետք է կառավարվեն խանութների ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Զեղչի գովազդները հայտարարվելու են հիմնականում առավոտյան և (կամ) առցանց վաճառքի դեպքում։
Հագուստի խանութներում հանդերձարանները չեն աշխատի։
Այնուամենայնիվ, սպառողների շահերը պաշտպանելու համար խանութները պետք է թույլ տան ապրանքը վերադարձնել կամ փոխանակել մեկ ամսվա ընթացքում, և դա պետք է տեղի ունենա միայն փետրվարի մեկից հետո։
Արգելվում է առևտրի կենտրոններում սննդի կետերի գործունեությունը։
Բոլոր տարածքներում և խանութից դուրս հերթերի ժամանակ պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության և շնչադիմակ կրելու պահանջները։
Առևտրի օբյեկտների կառավարումն ամբողջովին պատասխանատվություն է կրում վերոնշյալի համար։
Ցանկացած խախտման դեպքում օբյեկտների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ ինչպես տուգանքներ, այնպես էլ գործունեության կասեցում։
Արգելվում է մշակութային և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպումը։
Հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև 21:00-ն։ Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջ երկրում շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով։
Ողջ երկրում ժամը 21:00-ից մինչև 05:00-ն, ինչպես հետիոտնի, այնպես էլ մեքենայի տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ: Բացառություններ կլինեն դեկտեմբերի 31-ին և հունվարի 6-ին: Չնայած այս բացառություններին, համակարգող խորհուրդը բնակչությանը կոչ է անում տոները նշել ընտանեկան շրջապատում:
«Բոլորս հստակ տեսնում ենք, որ նոյեմբերի 28-ից ի վեր դրված սահմանափակումներն ուղղակիորեն ազդել են վարակի տարածումը դանդաղեցնելու և համաճարակի կայունացման վրա: Չնայած վարակման օրական ցուցանիշի նվազմանը, վարակման մակարդակը դեռ շարունակում է մնալ բարձր»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...