12:35 23.12.2020
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի 112-րդ կիլոմետրին՝ Շիրակի մարզի Բենիամին գյուղի հատվածում:
Բախվել են «Վազ 21-15» և «Օփել» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքում 4 մարդ է տուժել: Երկու մեքենաների վարորդները և «Օփելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Ճանապարհային ոստիկանությունից Shantnews-ին փոխանցել են, որ վթարի պատճառները քննվում են: Նախնական տվյալներով` ավտովթարի պատճառ կարող էր լինել մերկասառույցը: Շիրակի մարզում գիշերվանից ձյուն է տեղում, ճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց:
22:14 19.07.2025
43-ամյա տղամարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Շնող գյուղի սկզբնամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Արևածագ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) պատժի կրումից խուսափելու համար. խափանման […] ...
21:50 19.07.2025
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր փուլը հաջորդ շաբաթՈւկրաինայի պատվիրակությունը ռուսական կողմին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցությունների նոր փուլ, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն արել է Ստամբուլում կայացած բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «ԱԱԽ քարտուղար Ումերովը հայտարարել է, որ առաջարկել է ռուսական կողմին հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ շաբաթ։ Բանակցային դինամիկան […] ...
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...