14:11 20.01.2018
2017 թվականին Երկիր մոլորակի մակերևույթի միջին ջերմաստիճանը մոտավորապես +1,1 աստիճանով նորմայից բարձր է եղել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը՝ հղում անելով Հիդրոօդերևութաբանների միջազգային կազմակերպությանը (WMO):
Հիդրոօդերևութաբանների միջազգային կազմակերպության վերջին զեկույցի մեջ նշվել է, որ պատմության մեջ ամենատաք տարիներն են եղել 2015-ը, 2016-ը, 2017-ը: Փորձագետները նշում են, որ այս միտումն անվիճելիորեն փաստում է գլոբալ տաքացման մասին, իսկ վերջինս մթնոլորտ արտանետվող մեծ քանակությամբ ջերմոցային գազերի հետևանք է:
Մինչ օրս համաշխարհային ռեկորդը պատկանում է 2016 թվականին:
«Դիտարկումները ցույց են տվել, որ 18 ամենատաք տարիներից 17-ն արձանագրվել է այս հարյուրամյակի ընթացքում: Գլոբալ տաքացումը մասնավորապես վառ արտահայտվեց Արկտիկայում, ինչը լուրջ հետևանքներ կունենա ծովի մակարդակի և աշխարհի տարբեր մասերի կլիմայական ռեժիմի փոփոխության վրա»,- իր զեկույցում ասել է WMO-ի գլխավոր քարտուղար Պետրի Տալլասը:
Եթե 1981-2010 թվականների ընթացքում տարեկան միջին ջերմաստիճանը 4.3°C էր, ապա այն 2017-ի դրությամբ ավելացել է 0,46 աստիճանով: Պետրի Տալլասն իր խոսքում նաև նշել է, որ 2017-ի բարձր ջերմաստիճանն ուղեկցվել է բազմաթիվ աղետներով, որոնք հատկապես ազդել են ԱՄՆ-ի վրա:
«Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ն առավել շատ է տուժել կլիմայական ու եղանակային աղետներից՝ ցիկլոններ, ջրհեղեղներ, երաշտ»,- ասել է նա:
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:42 16.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...
19:32 16.06.2025
A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...
19:25 16.06.2025
55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենըՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...