Կկրճատվեն անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին դատական կարգով անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+20.09 oC

Կկրճատվեն անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին դատական կարգով անհետ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները

15:59 24.12.2020

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության հավանության արժանացած 2 նախագծերի վերաբերյալ, որոնք ընդգրկվելու են ԱԺ արտահերթ նիստում:

«Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որով կարգավորել ենք մի շարք հարաբերությունները: Այն հնարավորություն կտա մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ հիմնադրամից: Մասնավորապես, հիմա անհետ բացակայող ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերջին մեկ տարվա ընթացքում բնակության վայրում հայտնի չլինեն տեղեկություններ գտնվելու վայրի մասին: Մենք բացառություն ենք սահմանում, ավելի ճիշտ՝ հատուկ կարգավորում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված, և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով 3 ամիս, ընդ որում հետադարձ ուժով տարածում ենք կարգավորումը սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Դա նշանակում է, որ ընտանիքի անդամները, շահագրգիռ անձինք կարող են դիմել դատարան անհետ բացակայող ճանաչվելու համար, և դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դիմել հատուցման հիմնադրամ՝ անհետ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով,– նշել է նախարարը:

Ռուստամ Բադասյանի խոսքերով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի:

«Մենք այդ 6 ամիս ժամկետն էլ ենք կրճատում: Այսինքն, եթե դիտարկենք սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունները միանշանակ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահին այդ 3 ամիսն անցած կլինի, և մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիմելու և անհետ բացակայողի հիմքով հատուցումն ստանալու: Գործող կարգավորումներով 82 մլն կամ 70 մլն հատուցման մասին է խոսքը՝ կախված անձի կարգավիճակից, որից 10 մլն տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ ամսական հավասարաչափ բաշխվում է»,- ասել է նախարարը:

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է կամավորականներին, որոնք զորահավաքի գործընթացով չեն անցել.

«Գործող օրենքը այդ մասով բաց ունի: Մենք այնպես ենք կարգավորում, որպեսզի պաշտպանության նախարարության տված տեղեկանքի հիման վրա այն անձինք, ովքեր պայմանագրային զինծառայող չեն կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ չեն և ոչ էլ զորահավաքային պրոցեսում են ներգրավվել մարտական գործողություններին, իրենք հնարավորություն ունենան դիմելու պաշտպանության նախարարությանը ստանալու տեղեկանք և դրանից հետո դիմելու հիմնադրամ կրկին հատուցում ստանալու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

BACK_TO_TOP