Զելենսկին նշել է Պուտինին զանգահարելու պայմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+20.09 oC

Զելենսկին նշել է Պուտինին զանգահարելու պայմանը

14:18 25.12.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆոկուսին» տված հարցազրույցում նշել է այն պայմանը, որի դեպքում ինքը կզանգահարեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ես կարող եմ զանգահարել նրան, նա հաստատ կշփվի ինձ հետ»,- ասել է Զելենսկին:

Այնուամենայնիվ, լրագրողի այն հարցին, թե ինչու դեռ դա չի արել, Զելենսկին պատասխանել է, որ խոսակցության թեմա չկա:

Ուկրաինայի ղեկավարի խոսքերով՝ եթե «նորմանդական ձևաչափի» (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) առաջնորդների խորհրդականների հանդիպման մասին որոշումը հետաձգվի, նա, անշուշտ, կխոսի Ռուսաստանի նախագահի հետ: Զելենսկին նշել է, որ եթե դա օգնի ավելի արագ դադարեցնել պատերազմը, ապա Ուկրաինայի ղեկավարը «պետք է շփվի նրա հետ»:

Նա նաև շեշտել է, որ երկխոսությունը պետք է լինի ինչպես «նորմանդական ձևաչափի» շրջանակներում, այնպես էլ ուղիղ:

«Քանի որ կան հարցեր, որոնք մենք չենք բարձրացնում «նորմանդական ձևաչափում». հետևաբար, մենք պետք է նրա հետ առերես խոսենք»,- բացատրել է Զելենսկին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների հնարավորությունը, բացատրել էր, որ հանդիպում միայն հանդիպելու համար ոչ ոքի պետք չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

BACK_TO_TOP