08:30 28.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Ստորև ներկայացնում ենք հատված․
Պետրոս Ղազարյան – Շատ լավ: Տեսեք, մյուս քննադատությունը, որ կա՝ ընդդիմությունն ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի սահմանների մասին ոչինչ գրված չէ։ Բայց մենք պարբերաբար բարձունքներ ենք զիջում, Հայաստանի Հանրապետության ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի տարածքում, Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ։ Պարբերաբար ադրբեջանցիներին տեսնում ենք մեր սահմաններին, ելումուտ են անում ազատ: Նրանք ասում են՝ հարգելի պարոն վարչապետ, Դուք չեք կարողանում այսօր ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Մենք Ադրբեջանին ինչ-որ անհասկանալի սովետական քարտեզներով, GPS-ով, չգիտեմ ինչով, զիջում ենք Հայաստանի Հանրապետության տարածքները, եթե Դուք չեք կարողանում, ինչպե՞ս եք Դուք կազմակերպելու ընտրություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, այդպիսի բան չկա և չի եղել: Ոչ մի ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սահմանից ներս չի մտել: Տեսեք, մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Հայաստանի Հանրապետության սահմաններ: Ո՞ր սահմանը նկատի ունեն: Եվ, ի վերջո, ամենակարևոր փաստերից և փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են:
Ես նախկինում էլ դրա մասին ասել եմ՝ մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից` մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն անկախություն է ստացել որոշակի տարածքով: Եվ եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ դեռ 2010 թվականին ասվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ։ Եվ տրվում է սահմանի կոնկրետ նկարագրություն: Դա 2010 թվականին:
Պետրոս Ղազարյան – Ասում են՝ դա պետական սահմանին չի վերաբերում, դա մեր ներքին վարչատարածքային բաժանումն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանի Հանրապետության սահմանը ի՞նչ կապ ունի Հայաստանի ներքին վարչատարածքային բաժանման հետ: Ուրեմն եթե իրենք Հայաստանի Հանրապետության տարածքում նկատի են ունեցել, որ Հայաստանի Հանրապետությունից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ո՞նց են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են Հայաստանի Հանրապետության տարածք: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ներսում կա Ադրբեջա՞ն: Հստակ գրել են օրենքով մարդիկ, որ կամ արևելքից, կամ հյուսիսից, նայած որ տեղանքում, օրինակ՝ Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի սահմանի հետ: Այսինքն՝ այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է 2010 թվականի այդ օրենքի մեջ: Ինչո՞ւ է դա տեղի ունեցել կամ տեղի ունենում՝ նոր պատերազմից խուսափելու համար: Հիմա ենթադրենք, երբ Սերժ Սարգսյանը, օրինակ, հայտնի հարցազրույցի մեջ ասում էր, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, այդ 7 շրջանների մեջ Զանգելանն ու Կուբաթլուն էլ էր չէ՞ մտնում:
Պետրոս Ղազարյան – Ե՞վ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ այն, որ նկատի է առնվում նույն բանը: Իսկ այս պարագայում, էլի եմ ասում, այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում, ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել։ Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը՝ այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ:
Պետրոս Ղազարյան – Այսինքն՝ միջազգային երաշխիքներն աշխատեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Ոչ միայն միջազգային։ Կոնկրետ Ռուսաստանի Դաշնության անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ գործարկելու որևէ խոչընդոտ չլինի: Ի վերջո, շատ են չէ՞ ասում, որ պատերազմի ժամանակ, օրինակ, Ռուսաստանն ինչո՞ւ օգնության չհասավ, երբ Արցախում պատերազմ էր տեղի ունենում: Շատ պարզ պատճառով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք Հայաստանի Հանրապետության տարածքի համար, իսկ մարտական գործողությունները տեղի են ունենում մեր պայմանավորված տարածքից դուրս, մենք այնտեղ չենք կարող անվտանգային աջակցություն ցուցաբերել: Եվ այս մասին հրապարակային հայտարարվել է:
Տեսեք, էլի նույն տրամաբանությունը. օրինակ, ասում են՝ ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմը կանխելու համար: Պատերազմը կանխելու միայն մեկ տարբերակ կար՝ 7 տարածքների վերադարձը: Եվ հիմա Զանգելանի և Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է՝ նոր պատերազմը կանխելու համար և այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը կարող է, եթե էսկալացիա տեղի ունենա, անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկել մի պարզ պատճառով, որ պարզվի, օրինակ՝ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմն սկսվել է, որովհետև, օրինակ, Հայաստանի Հանրապետությանը չպատկանող տարածքում՝ միջազգայնորեն չպատկանող տարածքում, ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ:
Պետրոս Ղազարյան – Պարոն վարչապետ, դա հասկանալի է, բայց այդտեղ մարդիկ են ապրում, տներ կան, ճանապարհներ կան: Եթե գալիս ես կենցաղային մակարդակի, մարդկանց մոտ պանիկա է սկսվում դրանից: Մանավանդ պատերազմն էլ գումարվում է, մարդկանց մոտ անվտանգության այդ խեղված վիճակն ավելի է խորանում՝ թուրքերը մոտիկացան, ճանապարհները…
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համաձայն եմ: Բայց այդ ամենից առաջ մենք բազմաթիվ խորհրդակցություններ ենք ունեցել և նաև տարածքային կառավարման մարմինների միջոցով խնդրել ենք, որ այն բնակիչների հետ, ում կարող է դա առնչվել, խոսեն, նրանց ասեն, որ մենք ունենք այսպիսի իրավիճակներ, և եթե հանկարծ լինեն իրավիճակներ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն կամ իրենց շահերը չպաշտպանվեն կամ իրենց շահերը ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենց կփոխհատուցի առնվազն կրկնակիի չափով իրենց ունեցած նյութական կորուստների համար: Պարզ է, որ սա հոգեբանական նոր իրավիճակ է ստեղծում: Բայց մենք պետք է կողմնորոշվենք, չէ՞: Այսօր, օրինակ, ասում են, որ Զանգելանի և Կուբաթլուի այդ հատվածները եղել են մեր վերահսկողության ներքո։ Բայց, ի վերջո, դառը իրականությունն այն է, որ մենք այդտեղ հասել ենք, հասել ենք շատ հեռուներից:
Պետրոս Ղազարյան – Բայց հայտարարության մեջ գրվա՞ծ չէ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, և ես ասել եմ նախկինում և խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված:
Այն, որ կան պրոբլեմներ, դրա հետ կապված ոչ ոք չի վիճում: Բայց երբեմն այդ պրոբլեմները դառնում են լրատվական մանիպուլյացիների առիթ: Ես այն օրը կառավարության նիստում էլ ասացի՝ ասենք, մի դեպքի մասին կարելի է ունենալ 400 հրապարակում, և կարող է՝ տպավորություն ստեղծվի, որ դա 400 դեպքի մասին է: Եվ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ նաև մեր քաղաքացիների շահերը լիարժեք պաշտպանելու համար: Ամենօրյա ռեժիմով ենք աշխատում:
Եվ հիմա, օրինակ, ասվում է, որ մեր քաղաքացիները տեսնում են ադրբեջանցիներ: Այո, շատ վատ է, որ այդպես է: Բայց, մյուս կողմից, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, օրինակ, մեր քաղաքացիներն ամեն օր տեսնում են թուրքերի և թուրք սահմանապահների: Հասկանալի պատճառներով դա այդպիսի խուճապ չի առաջացնում: Հիմա մեր խնդիրը պետք է ձևակերպենք՝ մենք ի՞նչ ենք ուզում. մենք այս նոր իրավիճակում պե՞տք է արդյոք կայունացնենք իրավիճակը, թե՞ չկայունացնենք: Ես ասում եմ, որ նախ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այո, մեր կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները և լծակները՝ կայունությունն ապահովելու համար: Պարզ է, որ շատ բարդ շրջան է լինելու: Շատ բարդ շրջան է լինելու։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...