Սպիտակ տան կանացի դեմքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+26.09 oC

Սպիտակ տան կանացի դեմքը

18:42 20.01.2018

Առաջին տիկինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքն արդեն ուղիղ մեկ տարի է՝ բնակվում է Սպիտակ տանը: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի վարկանիշը վերջին տարվա ընթացքում բավական աճել է, թեև նա հազվադեպ է հանրության առաջ հայտնվում: Հարցումների համաձայն՝ ամերիկացիների 54%-ը դրական է գնահատում ԱՄՆ առաջին տիկնոջը:

Մելանյա Թրամփը ծնվել է 1970թ. Սլովենիայում: Նախկին մոդել Մելանյան ավելի քան 2 հարյուրամյակի ընթացքում առաջին օտարազգին է, որ հայտնվել է առաջին տիկնոջ դիրքում: Մելանյա Թրամփին նախորդող Միշել Օբաման մեծ ժողովրդականություն էր վայելում, և եթե ներկայիս առաջին տիկինն իր առջև խնդիր է դրել գրավել ամերիկացիների սրտերը, ապա դա այնքան էլ հեշտ գործ չի լինելու:

Gallup ընկերության դեկտեմբերյան հարցումների համաձայն՝ Մելանյա Թրամփին դրական է գնահատել ամերիկացիների 54%-ը, մինչդեռ մեկ տարի առաջ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, նման կարծիք էր հայտնել երկրի բնակիչների 37%-ը:

Սպիտակ տանը, կարծես, ավանդույթ է դարձել, որ նախագահության առաջին տարվա ավարտին առաջին տիկնայք իրենց վարկանիշով գերազանցում են իրենց ամուսիններին: Սակայն որքան էլ բարձր լինի Մելանյա Թրամփի վարկանիշը, այն փոքր-ինչ զիջում է իր նախորդների ցուցանիշներին.

Նույն ժամանակահատվածի համար Հիլարի Քլինթոնի վարկանիշը կազմում էր 58%, Լորա Բուշի վարկանիշը՝ 77%, իսկ Միշել Օբամայինը՝ 61%:

Նախորդների համեմատ Մելանյա Թրամփի ավելի ցածր վարկանիշը շատերը բացատրում են նրանով, որ ամերիկացիները դեռ լավ չեն ճանաչում իրենց առաջին տիկնոջը, քանի որ նրան շատ քիչ են տեսնում: Իսկ Մելանյայի սահմանափակ հանրային գործունեությունը, ըստ փորձագետների, պայմանավորված է նրանով, որ նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չէ: Բացի այդ, անգլերենն ԱՄՆ առաջին տիկնոջ մայրենի լեզուն չէ: Նախքան նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը Մելանյա Թրամփի առոգանությունը հաճախ էր զավեշտի առարկա դառնում երգիծական շոուների ընթացքում: Շատերը համակարծիք են, որ Մելանյա Թրամփն իրեն բավականվստահ է զգում արտասահմանյան շրջագայությունների ժամանակ, գուցե, այն պատճառով, որ երկրից դուրս  ավելի ազատ է ԶԼՄ-ների քննադատությունից:

 

 Առաջին դուստրը 

Երբ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, լրատվամիջոցներն ակտիվ ենթադրություններ էին անում, թե Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական առաջին տիկինն է դառնալու նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Իվանկան ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ նշանակվեց նախագահի խորհրդական: Իվանկա Թրամփը, ով նաև երեք երեխաների մայր է, նախագահի խորհրդականն է աշխատատեղերի ստեղծման, տնտեսական հնարավորությունների և բիզնեսի ընդլայնման հարցերով: Չնայած ենթադրություններին, որ Իվանկան կստվերի իրենից ընդամենը 11 տարով մեծ խորթ մոր կերպարը, նա ավելի քիչ է երևում հանրության լայն շրջանակներին:

Իսկ թե ինչպիսին են ԱՄՆ նախագահին ամենից մոտ գտնվող այս երկու կանանց հարաբերությունները, դժվար է ասել: Համենայն դեպս, նրանք միասին մասնակցում են պաշտոնական միջոցառումների, երկու կանանց միավորում է նաև սերը դեպի բարձրակրունկ կոշիկները և նորաոճ հագուստը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

19:53 16.06.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

19:42 16.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

19:32 16.06.2025

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

19:25 16.06.2025

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

BACK_TO_TOP