Պեսկովը մեկնաբանել է Ժիրինովսկու խոսքերը Պուտինի իրավահաջորդի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Պեսկովը մեկնաբանել է Ժիրինովսկու խոսքերը Պուտինի իրավահաջորդի մասին

15:53 29.12.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իրավահաջորդի մասին քաղաքական գործիչների մտորումներն ամենից հաճախ ոչ մի հիմք չունեն և պարզապես ենթադրություններ են, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ իրավահաջորդներ կարող են դառնալ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Տուլայի շրջանի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը:

«Հաջորդների թեման ավանդաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության քաղաքական հորիզոնում: Հետևաբար, միշտ էլ այդպես եղել է և, հավանաբար, այդպես էլ կլինի: Ամենից հաճախ այդ մտորումները հիմք չունեն և ոչ այլ ինչ են, քան պարզապես մտորումներ: Ինչ-որ կերպ չեմ կարող դա մեկնաբանել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ըստ նրա՝ Ժիրինովսկին ունի հարուստ քաղաքական փորձ, և հավանաբար, նրա ենթադրությունները հիմնված են հենց այդ փորձի վրա:

Հարցին, թե Պուտինը մտածո՞ւմ է իրավահաջորդի մասին, Պեսկովը պատասխանել է, որ նախագահին այդ մասին բազմիցս հարցրել են բոլոր ասուլիսներում, և նա բազմիցս պատասխանել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

14:03 25.06.2025

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

Կանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

13:56 25.06.2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

13:55 25.06.2025

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

Ֆորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

13:47 25.06.2025

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

13:38 25.06.2025

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մարզերում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

13:30 25.06.2025

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ RMC Sport-ի տեղեկություններով` որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP)։ Որոշումը «Լիոնը» կարող է բողոքարկել։ L’Équipe-ի տվյալներով էլ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել, նաև զգուշացվել , […] ...

BACK_TO_TOP