Հունաստանում հարձակվել են Ուկրաինայի դեսպանատան վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

Հունաստանում հարձակվել են Ուկրաինայի դեսպանատան վրա

19:24 20.01.2018

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ հունվարի 20-ի գիշերը փորձել են հարձակվել Աթենքում գտնվող Ուկրաինայի դեսպանատան վրա: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

Կլիմկինի խոսքով՝ հարձակման փորձ կարող էին կատարել «արմատականները՝ Ռուսաստանի ճնշման տակ»: Նա նշել է, որ դեպքի առթիվ ոչ ոք չի տուժել: Ուկրաինայի արտգործնախարարը նաև հավելել է, որ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում ոչ միայն Հունաստանի դեսպանատանը, այլև այլ երկրների ուկրաինական ներկայացուցչություններում:

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Մարիաննա Բեցան պարզաբանել է, որ Հունաստանի մայրաքաղաքում անհայտ անձինք այրել են դեսպանատան ավտոմեքենաները և դեսպանատան տարածք են նետել դյուրավառ հեղուկով շշեր: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա

17:49 02.05.2024

ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով գտնվում էր Իսպանիայի Թագավորությունում։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը, ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության պետ Արթուր Ափյանը, […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

17:43 02.05.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների […] ...

Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

17:00 02.05.2024

Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը

Նորվեգիայի կառավարությունն այս տարի թագավորության պաշտպանական ծախսերը կավելացնի 7 միլիարդ կրոնով (632 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) և կհասնի ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ երկրի ՀՆԱ-ի 2%-ին, որոնք պետք է նպատակաուղղվեն ռազմական կարիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։ Այսպիսով, Նորվեգիայի պաշտպանության տարեկան բյուջեն կհասնի 104 միլիարդ կրոնի (9,38 միլիարդ դոլարի): […] ...

Ղրղզստանում առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի

16:44 02.05.2024

Ղրղզստանում առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի

Առանց վարորդի մինի բեռնատարը Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադ շրջանում հանգստի ժամանակ վրաերթի է ենթարկել 29 երեխայի, հինգշաբթի լրագրողներին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Բախման հետևանքով տուժել է 29 երեխա, որոնցից երեքի վիճակը ծանր է: Ինչպես հաղորդվում է, ավտոկայանատեղիում կայանված Hyundai Porter մինի բեռնատարը հանկարծակի սկսել է շարժվել և, գլորվելով զառիվայրից, հարվածել է երեխաներին, […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

16:12 02.05.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից: ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացրած ծրագրերից, առկա […] ...

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

15:00 02.05.2024

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։ Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկեց „Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia“ ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ «SE4Resilience» ծրագիրը կխթանի Հայաստանում […] ...

BACK_TO_TOP