Պուտինը դարձյալ նախագահի թեկնածու է, ի՞նչ կյանքով է ապրում նա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Պուտինը դարձյալ նախագահի թեկնածու է, ի՞նչ կյանքով է ապրում նա

20:48 20.01.2018

Նորություն չէ, որ ՌԴ նախագահին միայն գործնական իրավիճակներում չէ, որ կարող ես տեսնել: Նա սիրում է լինել թե օդում, թե ջրում, թե ցամաքում ու անգամ սառույցի վրա:                                                                                               

Հոկեյ է խաղացել անգամ  Կարմիր հրապարակում: Օդ բարձրացել նույնիսկ  Կարմիր գրքում գրանցված, անազատության մեջ լույս աշխարհ եկած կռունկների երամի առաջնորդի դերում, որ թռչուններին չվելու ճանապարհը ցույց տա: Պուտինն արագությունն էլ է սիրում. ֆորմուլա 1-ին անձամբ մասնակցեց:  Ղրիմի ափերի մոտ Պուտինը Սև ծովի հստակ սուզվեց խորտակված նավերը տեսնելու համար ու նաև, որ ցույց տա, թե ինչ առնչություն ունեն ՌԴ ու հնագույն պատմությունը: 

«Մենք սուզվեցինք 56 մետր, բայց ես կարող էի այդ խորությունը հաղթահարել նույնիսկ առանց բատիսկաֆի», -ասել է Վլադիմիր Պուտինը լրագրողներին:

Ինչի՞ց  կամ ումի՞ց Պուտինը վախենում

Նրա վախ ներշնչող անձի մասով որևէ բան չի ասվել, փոխարենը որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, թե վախենում է մահափորձից ու հենց դա է պատճառը, որ Մինսկում հրաժարվել է աղ ու հաց ուտել: Թեև 2012-ին ասել էր, որ մահափորձը իր համար վաղուց վախենալու բան չէ: Ժամանակին անգամ խմբավորում են ստեղծել դրա համար, բայց արդյունք չի տվել:

Գուցե չի վախենում, բայց սիրում է վախեցնել

Երբ Պուտինը փորձարկեց «ԶԻԼ» մակնիշի արտաճանապարհային այս մեքենան, Եվրոպայում ասացին, որ դա հենց վախեցնելու համար է: Ավելին, սա այն տանկի նախատիպն է, որով Ռուսաստանը շուտով կհամալրի իր զինանոցը: Այդ ժամանակ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ պատահածն արդեն հայտնի պատմություն էր: Stampa իտալական թերթին Բեռլուսկոնիի  թարգմանիչը պատմել էր:

«2010 թվականի դեկտեմբերին Վլադիմիր Պուտինն իր ամառանոց հրավիրեց Բռելուսկոնիին, պնդեց, որ առանձնանան: Խոսակցության ժամանակ նրանց կողքով  եղջերուն է անցել, Պուտինն անմիջապես թեքվել ու կրակել: Հետո որսորդական դանակով կտրել է եղջերուի փորը, հանել նրա սիրտը և արյունոտ վիճակով նվիրել Բեռլուսկոնիին: Իտալիայի վարչապետը փուլ է եկել Պոմպեի պատի պես, ուղղակի ուշագնաց է եղել», – ասել է թարգմանիչը

 

 Էլ ու՞մ «վախն է բռնել» Պուտինը

2007 թվականին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ճիշտ է Բեռլուսկոնիի նման ուշագնաց չեղավ, բայց  մի իսկական շոկ ապրեց:

ՌԴ նախագահի  հետ հանդիպման  ժամանակ հանկարծակի սենյակ մտավ ՌԴ նախագահի շունը՝ Կոնին: 

«Շունը ձեզ չի՞ վախեցնում»,- հեգնելով հարցրել է Պուտինը:

Բանն այն է, որ  բոլորին է հայտնի՝ Մերկելը ֆոբիա ունի շներից ու  ամեն բան սկսվել է 1995 թվականին, երբ որսորդական շունը հարձակվել է նրա հարեւանի վրա: Մերկելը զբոսանքից վերադառնալիս տեսել է այդ սարսափելի տեսարանը, թե ինչպես է շունը ամուր կառչել հարեւանի ոտքից: Ժամանակի ընթացքում վախը չի անցել,  անգամ ուղեւորությունների ժամանակ նրա անվտանգության աշխատակիցները անում են հնարավորը, որ տարածքում, որտեղ գտնվում է  Մերկելը, շուն չլինի ընդհանրապես: ՌԴ դեպքում, փաստորեն, չստացվեց, իսկ Պուտինն ասաց, որ չգիտեր այդ մասին: Հետո վստահեցրեց, որ ներողություն է խնդրել Մերկելից, իսկ այդ հանդիպումից մեկ տարի անց փամփլիկ շնիկ նվիրեց նրան:

Ոչ մի նվեր վախի դիմաց չեն ստացել հարցազրույցի եկած ճապոնացի լրագրողները: Նրանց էլ Պուտինի շներից մեկը վախեցրել է: Այն մեկը, որ ՌԴ նախագահի հենց Ճապոնիայում են նվիրել՝  հյուսիսային Ակիտա այցի ժամանակ: Լրագրողները ցանկացան տեսնել, թե ինչպես է զգում իրեն է Յումեն, որի անունը թարգմանաբար երազանք է նշանակում: Տեսան, բայց նաև վախեցան:

 

 

Էլ ի՞նչ է սիրում անել Պուտինը

Անեկտոդներ պատմել: Միայն թե 2013-ին՝ ԵՄ-ի բազայի վրա նոր քաղաքական դաշինք ստեղծելու ժամանակ, Անգելա Մերկելին պատմած անեկտոդն առաջին գիշերվա մասին էր, ու այն Մերկելին ընդհանրապես դուր չեկավ:

«Շատ անեկդոտներ կան այս հաշվով։ Ինչպես էլ առաջին գիշերը չգործես ՝ արդյունքը պետք  նույնը լինի, հասկանու՞մ եք»,-  պատմեց Պուտինը, Մերկելը նրան պատասխանեց  «թարս չափող» հայացքով:

 

 

 

 

 

 

Էլ ո՞վ է «չափել» Պուտինին

 «Պուտինի հաջողությունները մարտարվեստում խարդախություն է:  Նրա մրցակիցները դիտմամբ են պարտվում, թող նա ինձ հետ մրցի»:

Ազգային անվտանգության հարցերով ամերիկյան Lawfare բլոգի խմբագիր Բենջամին Ուիթսն անցյալ տարի է ՌԴ նախագահին այսպիսի մարտահրավեր արել: Ուիթսը, ով սև գոտիներ ունի թեկվանդոյից և այկիդոյից, շեշտել է, որ իր մարտահրավերը Պուտինին կատակ չէ: Բայց Պուտինը լռում է, իսկ Կրեմլի կայքը նշում, որ  Պուտինը 11 տարեկանից զբաղվում է ձյուդոյով և սամբոյով:

 

 

 

 

 

 

 

 

 

Ի՞նչը անտարբեր չի թողնում Պուտինին

ՌԴ նախագահը չի կարողանում անտարբեր մնալ, երբ դաշնամուր է տեսնում: Ապացույցներից մեկն էլ անցած տարվա է: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու մեղեդի կատարեց  դաշնամուրով, որոնցից մեկը Մոսկվայի, մյուսը՝ Ս. Պետերբուրգի մասին էր: Ռոյալը կայսերական «Դյայոյտուայ» պալատում էր դրված:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը ոչ միայն նվագում է, այլ նաև երգում ու երգել է թե  Միացյալ Նահանգներից  արտաքսված ռուս գործակալների հետ հանդիպման, Մոսկվայի պետական համալսարան կատարած այցի ժամանակ, ջազ ու բարեգործական համերգների ժամանակ: Ըստ պտտվող լուրերի՝ բարեգործական համերգի ժամանակ ՌԴ նախագահը միայն նվագելով ու ջազ կատարելով չի բավարարվել:

 Պուտինի կրոքոտ SMS-ների մասին

Սանկտ Պետերբուրգում 2010 թվականին  բարեգործական համերգի  էր կազմակերպվել քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու համար: Համերգ-երեկոն, որին մասնակցում էին  համաշխարհային աստղեր, օրինակ՝  Ալեն Դելոնը, Շերոն Սթոունը, Մոնիկա Բելուչին, Քևին Քոսթները, Վենսան Կասսելը, Ժերար Դեպարդիեն: Համերգն  ավարտվեց, երեկոն անցավ, բայց որոշ ժամանակ անց գերմանական թերթերը գրեցին, թե դերասանուհի Շերոն Սթոունի ընկերուհին պնդում է, որ  Վլադիմիր Պուտինը  կրքոտ  հաղորդագրություններ է ուղարկում  դերասանուհուն, բայց  Սթոունը Պուտինին  «առանձնապես սեքսուալ» չի համարում։  Պուտինը չարձագանքեց: Նա իր՝ ավելի շատ ձկնորս լինելու մասին է սիրում խոսել:                                                                    

                                                                                                                                                                                   

 Է՞լ ինչի մեջ են մեղադրում ՌԴ նախագահին

Մինչև անգամ հոմոսեքսուալ լինելու:  Իսկ ավելի շատ, որ ուշանում է հանդիպումներից: Միտումնավոր կերպով, թե՝ ոչ, բայց նա ստիպում է իրեն սպասել: Ամենից շատ նրան սպասել են Անգելա Մերկելը՝ 4 ժամ 15 րոպե: Վիկտոր Յանուկովիչը՝  4 ժամ: Ճապոնիայի, Մոնղոլիայի, Իսրայելի ղեկավարները՝  3 ժամ: Պուտինը սպասեցնել է տվել անգամ Հռոմի Պապին՝ 1.5 ժամ: Ու դա միակ դեպքն էր, երբ Պուտինի մամլո ծառայությունը հայտարարությամբ բացատրեց ուշանալու պատճառը՝ ասացին նախորդ հանդիպումը երեկար է տևել ու մեկ էլ գանլիս ճանապարհն են կորցրել:

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը  էլ է սպասել Պուտինին՝  քառորդ ժամ:  Իսպանիայի ու Շվեդիայի թագավորները ևս սպասողների ցանկում են: Իսկ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի աթոռն ուղղակի վայր գցեց:

Դժվար է ասել այս ամբողջ խառանաշփոթը մեղմելու համար, թե մեկ այլ բանի, բայց ՌԴ նախագահը սիրում է լոգանք ընդունել ու այն էլ սառցաջրում: Վերջինը մենաստանում էր՝  Տիրոջ մկրտության տոնի  ժամանակ Սելիգեր լճում: Ի դեպ, այստեղ ամենևին էլ Ուղղափառ եկեղեցու կանոններով չի խաչակնքվում:

 

 

 

 

Բայց ջուրը սիրում է այնքան, որ չի խուսափում նաև անձրևի տակ մնալուց: 

 

 

 

 

 

 

 

Ակցիաների է մասնկացում, գաղտնի հանդիպումներ ու այցելություններ կատարում

 

 

 

 

 

 

Թվիթերում,Ֆեյսբուքում, ընդհանրապես որեվէ սոցիալական ցանցում էջ չունի: Բոլոր նորությունները նրա հայտնում են աշխատակիցները: Դժվար է ասել իսկպես գոհ է իր կանքից թե ոչ, բայց փաստը մնում է փաստ՝ անքան հաջողակ է, որ 22 տարեկանում լոտոյի տոմսով Զապորոժեց է շահել:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

16:46 16.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

16:41 16.06.2025

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

16:35 16.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

16:28 16.06.2025

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

16:20 16.06.2025

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Հունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

16:14 16.06.2025

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Հունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

BACK_TO_TOP