19:55 06.01.2021
Եվրամիությունը պետք է մշակի Արևելյան գործընկերության երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) կորոնավիրուսի դեմ արևմտյան արտադրության պատվաստանյութերը հասանելի դարձնելու պարզեցված մեխանիզմ, որպես գործընկեր պետություններին աջակցության ազդակ այս տարվա գարնանը նախատեսված ծրագրի գագաթնաժողովից առաջ: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի 13 պետությունների արտաքին գործերի նախարարների հանձնաժողովին հասցեագրված նամակում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Մենք Եվրահանձնաժողովին կոչ ենք անում արագ մշակել աջակցության մեխանիզմ, ինչի նախադեպն ունենք Արևմտյան Բալկաններին պատվաստանյութի մատակարարման հարցում: Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին մենք պետք է այդ ծրագրի ռազմավարական նշանակության մասին ուժեղ ազդակներ ուղարկենք: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պարզեցված մատակարարումը կլինի այդ ազդակի բաղադրիչը: Մենք համոզված ենք, որ այս գործողությունը այդ երկրների ղեկավարները, քաղաքացիները, հասարակությունները բարձր կգնահատեն և կբարձրացնեն Եվրամիության աշխարհաքաղաքական դերը »,- ասվում է նամակում, որի տակ ստորագրել են Եվրահանձնաժողովի անդամ բոլոր 13 երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարները:
Եվրահանձնաժողովից հայտնել են, որ ստացել են 13 երկրների արտաքին գործերի նախարարների նամակը և կպատասխանեն, երբ դրա ժամանակը գա: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացվուցիչ Անա Պիզոնյերոն:
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...