20:00 11.01.2021
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը մնում է օրակարգում արդեն 5 տարի։ Հստակեցումներն ու որոշումներն այս ուղղությամբ հետաձգվում են, իսկ հետևանքները ավելի խորանում։ Մեկ տարի է՝ բաժանմունքի 13 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, իսկ առողջության կենտրոնի տնօրենը՝ առանց իրավական հիմքի, բուժանձնակազմին աշխատանքից ազատել չի կարող:
«2020-ի ծնունդները արտակարգ իրավիճակում ընդունած ծնունդներ են եղել։ Եկել են ծննդաբերական ակտ սկսված, ի՞նչ պիտի անեինք, պիտի բացատրագրերով, ոստիկանով ընդունեինք ծնունդը, թե չէ՝ ո՞վ պիտի պատասխանատվություն կրեր մոր և երեխայի համար, նման իրավիճակում մենք 46 ծնունդ ունեցանք։ Բայց ենթադրենք, դրանց ավելանար ևս 50 ծնունդ նման դեպքերով, միևնույն է՝ մենք 150-ի շեմին չէինք հասնի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։
2018 թվականին, երբ փոխվեցին ծննդօգնության չափորոշիչները, 2 տարվա ընթացքում Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի ներկայացրած ծրագրերն ու առաջարկներն, ըստ էության, հիմք չհանդիսացան, որ այն առաջին մակարդակի ծննդատների պահանջներին բավարարեր։ Առաջին մակարդակի ծննդատների տարեկան նվազագույն ծնունդը 150-ն է համարվում։ Մարալիկի ծննդատունը, որը սպասարկում է տարածաշրջանի 17 համայնքների, 2 տարի է՝ ծնունդների նման թիվ չի ունենում: 2019-ին՝ 102, 2020-ին՝ ընդամենը 46 ծնունդ։
Ինչպես 2020-ին էր, հիմա էլ՝ 2021-ին, ծննդօգնության ծառայության համար պետպատվեր Մարալիկի առողջության կենտրոնին չի հատկացվել։ Արդեն 4 տարի է, որ կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը նախարարության օրակարգում է, բայց առանց հստակեցումների ու որոշման հիմքերի։ Ծննդաբերական բաժանմունքը տեղափոխվեց առողջության կենտրոնի վերանորոգված հատված, առանձին անհատների ու կազմակերպությունների ներդրումներով անհրաժեշտ բուժսարքավորումներ են կենտրոնացրել, բայց շենքային ու սարքավորումային պայմանները ծննդօգնության կազմակերպմանը չեն նպաստել, քանի որ չունեն նեղ մասնագետներ։
Ծննդաբերականի 13 հոգանոց բուժանձնակազմից հերթով 3-ն են աշխատանքի գալիս, այսինքն՝ հերթապահում են, բայց օրերով ծնունդներ չեն ունենում, աշխատում են առանց աշխատավարձի։ Մարալիկի առողջության կենտրոնը աշխատավարձային ու այլ պարտքեր չունի, ֆինանսական ճեղքվածքը միայն ծննդաբերական բաժանմունքինն է։ Ինչպես են խնդիրը կարգավորելու, հարցի պատասխանը տնօրենն էլ չունի:
«Պետությունը մեզ ծնունդների համար վճարել է, որն էլ ես բաժանել եմ աշխատողների մեջ։ Հիմա սպասում ենք կառավարության որոշմանը, երբ ստույգ ունենամ իրավական հիմքը, մարդկանց նոր կարող եմ ազատել աշխատանքից, իսկ նման դեպքում, երբ աշխատանքից ազատված չեն, մենք ունենք պարտքեր՝ 15 մլն դրամի կարգի, ոնց ու ով է փակելու այդ պարտքը, ես դա չգիտեմ»,- նշել է կենտրոնի տնօրենը։
Մարալիկի ծննդատան լուծարման կամ գուցե այլ կարգավիճակով գործունեություն ունենալու հստակ որոշման պատասխան Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունն էլ չունի։
Անի խոշորացված համայնքի 17 գյուղեր սպասարկող ծննդաբերական բաժանմունքը վերջին տարիներին միայն ծննդաբերությունների թվի նվազում է արձանագրում, բայց դա ծնելիության ցուցանիշի հետ կապ չունի։ Այժմ կենտրոնի պոլիկլինիկ ծառայությունում 82 հղի է հաշվառված, որոնք պատրաստվում են ծննդաբերել մարզի մյուս ծննդատներում։
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...