16:03 22.01.2018
Երևանը գազելներից և գծատերերից ազատելու քաղաքապետարանի նոր ծրագրին է անդրադարձել «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Չիլինագարյանը ևս մասնակցել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել է, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն Երևանի տրանսպորտային ցանցում: Հայտնի է, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ միջազգային փորձագետն ուսումնասիրում է Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտը ու 200 էջանոց առաջարկություն է ներկայացրել: Իսկ այդ ծառայության համար քաղաքապետարանը փորձագետին 800 հազար եվրո է հատկացվել:
ShantNews-ի հարցին՝ նման խոշոր գումարի հատկացման արդյունքում ի՞նչ ունենք հիմա Չիլինգարյանը պատասխանել է, որ ունենք միայն փաստաթուղթը:
«200 էջանոց հետազոտությունն ունենք, բայց էլի եմ ասում՝ զարգացման ծրագիր էն գլխից չպետք է լիներ, եթե դրան գնացել է մեր քաղաքապետարանը, ուրեմն ամեն բան պետք է նախատեսած լիներ, չէ որ միայն օդ ցնդացրած էդ 800 հազարը եվրոն եթե կորի գնա, քաղաքապետարանը պետք է հրաժարական տա, դուրս գա», – հավելել է Չիլինգարյանը:
Իսկ այն հարցին, թե բարեփոխումների համար անհրաժեշտ գումարի որ մասը ունի քաղաքապետարանը, ի՞նչ են ասել իրենց Չիլինգարյանը պատասխանել է
«Դրա մասին խոսք չի եղել, նույնիսկ չեմ կարող ասել, քաղաքապետարանն, ինձ թվում է, նույնիսկ կոպեկ էլ չունի: Էլի եմ ասում 100 մլն եվրոյի կամ դոլարի մասին է խոսքը գնում, դա պետք է ինչ-որ տեղից բերվի, մենակ քաղաքապետարանը չէ` կառավարությունն էլ այդ ուղղությամբ պետք է աշխատի, որ ինչ-որ տեղից ցածր՝ շատ ցածր տոկոսներով վարկ բերվի»:
Ըստ Չիլինգարյանի՝ թե որտեղից են բերելու հարցն իրենք բարձրացրել են, բայց քաղաքապետարանից ասել են, որ մինչև վերլուծությունը չլինի, իրենք որևէ մեկին չեն կարող դիմել, ստացվում է առաջին քայլն արդեն կա: Բայց, ըստ Չիլինգարյանի, իրենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ մտավախություն ուենեն, որ ամեն բան կարող է միայն ծրագրի մշակմամբ էլ ավարտվել.
«Մեզ մոտ այնքան բան է անավարտ մնացել, ինչ իմանաս», – ասել է Չիլինգարյանը՝ հավելելով, որ եթե այդպիսի բան լինի իրենք այդ հարցը կբարձրացնեն:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում վերջերս հրավիրած ասուլիսում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասել է, որ 2018 թվականի սկզբից ակնկալում ենք սկսել ֆինանսական աղբյուրների խնդրի կարգավորումը: Վերջնական բարեփոխումների իրագործումը նախատեսվում է 2018 թվականի վերջից: Փոխքաղաքապետի խոսքով՝ նոր երթուղային ցանցով քաղաքը սպասարկվելու է հիմնականում միջին ու մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով:
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...