19:30 14.01.2021
Որոշակի սահմանափակումներով և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումով մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը։ Խմբերում առավելագույնը 18 երեխա է թույլատրվում, իսկ մուտքը հակահամաճարակային կանոնների պահպանումով է։ Այս տարբերակով աշխատելու արդեն 5 ամսվա փորձ ունեն մանկապարտեզները, որտեղ համավարակի սահմանափակումների հարուցած վնասներին են բախվում:
«Եղել է երեխաների թվի սահմանափակում, սկզբում քիչ էր, հետո ավելացրին մինչև 18։ Մենք հիմա 18-ով ենք աշխատում, այսինքն՝ փոփոխություն չեղավ, երեխաների թվի ավելացում չեղավ»,- նշում է Գյումրիի «Արևիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Մանուկյանը:
Խնդիրն այս մեկ մանկապարտեզով չի սահմանափակվում։ Քաղաքապետարանի կրթության բաժնի տվյալներով՝ Գյումրիում երեխաների գրեթե կեսը չի կարողանում մանկապարտեզ հաճախել, խմբերում տեղերը լրացել են, իսկ առաջնահերթությունը տրվել է աշխատող ծնողների երեխաներին։
«Ցուցակագրված երեխաների գրեթե 50%-ը չի հաճախում մանկապարտեզ: Չի հաճախում, որովհետև թիվն է սահմանափակ: Կարանտինի ժամանակ փակվել է մանկապարտեզը, վերաբացվել է 12 երեխայով, հետո դարձել է 18 ու թվի պատճառով դուրս է մնացել»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ԺՊ Շողիկ Ալեքսանյանը:
Ծնողներից բողոքներ, ահազանգեր քաղաքապետարանի կրթության բաժինն էլ է ստանում։ Համավարակի հարուցած սահմանափակումները փոքրիկներին զրկել են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։ Ծնողների պահանջը արդարացնում են, բայց լուծում չի տրվում։ Մի քանի մանկապարտեզներում նաև նոր ընդունելության դիմումներին ընթացք չեն կարող տալ։ Ծնողների դիմումներն անպատասխան են թողնվում: Նոր սաների ընդունելությունն արգելված չէ, բայց մանկապարտեզների մեծ մասն այդ աշխատանքները կատարել չի կարող։
«Դիմումներ մեզ մոտ շատ կան, շատ կան հերթագրված երեխաներ, մի քանիսին կարողացանք տեղավորել, բայց շատ են գալիս, ասենք՝ միջին խմբի, ավագ խմբի, սակայն մենք չենք կարող ընդունելություն կատարել, քանի որ մեր երեխաները դրսում են մնացել»,- նշում է մանկապարտեզի տնօրենը։
Այս առումով պատկերն այլ էր «Արձագանք» մանկապարտեզում։ Մինչև 108 երեխա կարող է հաճախել 6 խմբերում, բայց այս պահին 90 երեխա ունեն, նոր դիմումներ ևս չունեն։ Ամառային ամիսների հարկադրված պարապուրդը նաև ֆինանսական խնդիրներ է առաջ բերել։ Չեն կարողացել ձմռան կոմունալ ծախսերի համար գումար տնտեսել։
«Գումարը նախկինում հաշվարկել ենք 12-ամսյա կուտակումներով, որ 6 ամիսը կուտակում ենք, մյուս 6 ամիսը՝ ջեռուցում: Պարզապես այս տարի ամռան ամիսներին մենք չաշխատեցինք ու գումար չկուտակվեց։ Մինչև նոյեմբերը լրիվ պարտք չունենք, հիմա դեկտեմբերի վառածը, բնականաբար, էս ամիս պիտի մուծենք»,- նշում է «Արձագանք» մանկապարտեզի տնօրեն Ջուլիետա Ավետիսյանը:
Այս դեպքում Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն նշում է՝ մանկապարտեզների ֆինանսական ծախսերը մեղմելու տարբերակներ են գտնելու, իսկ երեխաների թիվն ավելացնելու, նրանց մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից չզրկելու համար պատրաստվում են դիմել առողջապահության նախարարություն՝ առաջարկով՝ փոխել հաճախելիության առավելագույն շեմը։
08:00 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...