19:13 15.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:
«Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:
Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:
Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:
Ոսկե մեդալների են արժանացել.
«Քվանտ» վարժարան՝
Արզումանյան Լորետա – 12-րդ դասարան, մաթեմատիկա
Մոսոյան Կարեն – 12-րդ դասարան, ֆիզիկա
Գյուլամիրյան Դավիթ – 12-րդ դասարան, ֆիզիկա
Աբելյան Ալեքսանդր – 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Խլղաթյան Արայի – 11-րդ դասարան, ինֆորմատիկաԱ. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝
Բաբասյան Էրիկ – 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հովհաննիսյան Վահագն – 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ասատրյան Վահրամ – 11-րդ դասարան, մաթեմատիկա
Գյոլեցյան Արտաշես – 12-րդ դասարան, ֆիզիկա
Կոստանյան Էմիլ – 12-րդ դասարան, ինֆորմատիկաԱրծաթե մեդալների են արժանացել.
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝
Կարապետյան Հայկ – 11-րդ դասարան, մաթեմատիկա
Կարագուլյան Մհեր – 12-րդ դասարան, մաթեմատիկա
Համբարձումյան Ռուբեն – 11-րդ դասարան, մաթեմատիկա
Չախոյան Հակոբ – 12-րդ դասարան, ֆիզիկա
Կարախանյան Ռուբեն – 12-րդ դասարան, ֆիզիկաԲրոնզե մեդալների են արժանացել.
«Քվանտ» վարժարան՝
Պետրոսյան Համլետ – 10-րդ դասարան, մաթեմատիկա
Պարզյան Ռազմիկ – 10-րդ դասարան, մաթեմատիկաՆշենք, որ արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային: Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին»:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...