Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները

16:55 19.01.2021

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց): Հավակնորդ, Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 հիմնական դպրոցի տնօրեն Գևորգ Գրիգորյանը նշեց, որ քննություններն անցնում են հանգիստ մթնոլորտում:

«Որպես գործող տնօրեն՝ հավաստագրման քննություններին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ: Այս տարի թեստավորումն ամբողջությամբ էլեկտրոնային է, ինչը շատ հարմար է, քանի որ անմիջապես իմանում ես քննության արդյունքը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մեր դարաշրջանում իրապես ժամանակի հրամայական է: Հարցաշարը, որը ներառում է կրթության բնագավառի օրենսդրություն, ինչպես նաև կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում, միջին բարդության է, և այն հանձնելու համար բավականին մեծ աշխատանք էր պահանջվում»,- շեշտում է Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավաստագրման քննությունները, անկասկած, ավելացնում են հավակնորդի գիտելիքները, սակայն գործող տնօրենի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա աշխատանքային փորձը:

«Որպես գործող տնօրեն՝ կցանկանայի, որ հաշվի առնվեին և գնահատվեին նաև մեր աշխատանքային գործունեությունը և դրա արդյունավետությունը: Նրանց պարագայում, որոնք առաջին անգամ են մասնակցում հավաստագրման քննություններին և հավակնում տնօրենի թափուր պաշտոնին, այս գործընթացը գիտելիքի և հմտությունների ստուգման համար բավարար է»,- վստահեցնում է գործող տնօրենը:

Գևորգ Գրիգորյանի կարծիքը կիսում է նաև Վայոց ձորի Հերմոնի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանը, որը ևս մասնակցում է հավաստագրման քննություններին: Նրա համոզմամբ՝ գործող տնօրենների աշխատանքային գործունեությունը պետք է որևէ կերպ արտացոլվի հավաստագրման քննությունների ընթացքում:

Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Հարցազրույցի փուլը հաղթահարած Երևանի թիվ 198 դպրոցի ուսմասվար Սարգիս Խաչատրյանը նշեց, որ այն անցել է դրական մթնոլորտում:

«Հանձնաժողովի բոլոր անդամները բարեհամբույր էին և պատրաստակամ: Վստահեցնում եմ, որ գիտելիքի առկայության դեպքում անհնար է չհաղթահարել հարցազրույցի փուլը և ստանալ հավաստագիր: Հարցազրույցի հարցաշարը ներառում է հավակնորդի իրավական, կառավարչական և մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր, որոնք խիստ անհրաժեշտ են տնօրենի գործունեության ընթացքում: Ես 2012 թվականին ևս մասնակցել եմ հավաստագրման քննություններին և պետք է նշեմ, որ բանավոր հարցերը բավականին բարդացվել են»,- ասաց Սարգիս Խաչատրյանը՝ ընդգծելով, որ խստացվել է նաև գնահատման կարգը: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 և ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում:

Վայքի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Ավագյանն առաջին անգամ է մասնակցում հավաստագրման քննություններին.

«Ես իմ առջև նպատակ եմ դրել, որ եթե առաջ գնալու հնարավորություն կա, ապա պետք է օգտվել դրանից: Առաջին անգամ ինձ չհաջողվեց հաղթահարել բանավոր փուլը, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել, հետևաբար այսօր անելու եմ հնարավորը՝ հավաստագիր ստանալու համար: Օրենսդրական դաշտի և կառավարչական հմտությունների իմացությունը ցանկացած տնօրենի պարտականությունն է»:

Հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին և ընտրվել։

Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP