Ամերիկահայերի նախաձեռնությամբ Կապանում նոր կրթական ռեսուրսներ են ստեղծվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

Ամերիկահայերի նախաձեռնությամբ Կապանում նոր կրթական ռեսուրսներ են ստեղծվել

18:55 21.01.2021

Հունվարի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Կապանի թիվ 3 միջնակարգ և թիվ 1 հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ԱՄՆ-ի «Հայ հույս» (Hye Hopes) հիմնադրամի կողմից այս կրթօջախներին տրամադրված աջակցությանն ու մեկնարկած դասընթացների ծրագրին, ինչպես նաև «Հայ հույս»-ի հիմնադիր տնօրեն, Գլենդելի հանրակրթական դպրոցների խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանի հետ ծանոթանալով՝ անմիջապես նրանից տեղեկանալու նախաձեռնության մանրամասներին։
Գ․ Քրիքորյանն ու «Հայ հույս»-ի խորհրդի անդամ Քրիստափոր Դրո Սիմոնյանը որոշ ժամանակ է արդեն Սյունիքում են։
Նշենք, որ աշնանը կազմակերպված մարաթոնի ընթացքում հիմնադրամը կատարեց հանգանակություն՝ Կապանի երկու դպրոցի օգնելու նպատակով, որին մասնակցեցին հայեր աշխարհի տարբեր ծայրերից։ Այդ գումարով ձեռքբերված 48 համակարգիչներն ու այլ տեխնիկական միջոցներ հասցվել են Կապան, ու այս դպրոցներում երկուական դասասենյակներ են կահավորվել հեռավար դասընթացների համար։
Ծրագրի շրջանակներում այժմ դպրոցականները հեռավար դասընթացների են մասնակցում ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, անգլերեն առարկաներից, որոնք վարում են Գլենդելի հայ ուսուցիչները։ Իսկ փետրվարին կմեկնարկեն դասընթացներ Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների մանկավարժների ու այլ մասնագետների համար, ովքեր առնչվում են ներառական կրթությանը։ Պարոն Քրիքորյանը տեղեկացրել է, որ նախատեսում են օգնություն ու ծրագրեր նաև Գորիսում, Մեղրիում, Սիսիանում։
Սյունիքի մարզպետը շրջել է կրթօջախներում, ծանոթացել պայմաններին ու խնդիրներին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով ու կարևորելով «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պատշաճ դասավանդումը։
Մ․ Պողոսյանը հորդորել է անպայման ունենալ փառքի սրահներ, որտեղ կներկայացվեն Արցախյան երեք պատերազմներում հերոսացած շրջանավարտները, ինչպես նաև անկյուններ, որտեղ կներկայացվեն դպրոցների՝ տարբեր ոլորտներում աչքի ընկած լավագույն աշակերտները, շրջանավարտները։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP